Սկանդալ թուրքական ֆուտբոլում. հարյուրավոր ֆուտբոլային մրցավարներ մեղադրվում են խաղադրույքներ կատարելու մեջ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան (TFF) և Ստամբուլի դատախազությունը առանձին հետաքննություններ են սկսել ավելի քան 150 պրոֆեսիոնալ մրցավարների դեմ՝ խաղադրույքներ կատարելու մեղադրանքով: Նրանց թվում են երկրի բարձրագույն դիվիզիոնի 22 պաշտոնյաներ, գրում է Bianet-ը։

Ֆեդերացիայի ներսում ներքին հետաքննությունը պարզել է, որ պրոֆեսիոնալ լիգաների 571 գործող մրցավարներից 371-ը խաղադրույքների հաշիվներ են ունեցել, իսկ 152-ը՝ ակտիվորեն ներգրավված են եղել խաղամոլության մեջ, այսօր հայտարարել է TFF-ի նախագահ Իբրահիմ Հաջիօսմանօղլուն Ստամբուլում գտնվող ֆեդերացիայի գլխավոր գրասենյակում կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք սկսել ենք մեր սեփական տունը մաքրելուց։ Մեր մեկնարկային կետը մրցավարական համայնքն էր, որը թուրքական ֆուտբոլի և՛ հպարտությունն է, և՛ խնդրահարույց ոլորտը։ Մրցավարներից մեկը խաղադրույք է կատարել 18,227 անգամ։ Տասը մրցավար խաղադրույք է կատարել 10,000 լիրայից ավելի, իսկ 42 մրցավար խաղադրույք է կատարել ավելի քան 1000 տարբեր խաղերի վրա», – ասել է նա։

Հաջիօսմանօղլուն նշել է, որ մրցավարները կուղարկվեն կարգապահական խորհուրդ և կենթարկվեն պատժամիջոցների՝ համաձայն ֆեդերացիայի առաջարկությունների։

Նա նաև հաստատել է, որ հետաքննության արդյունքները ներկայացվել են ՖԻՖԱ-ին և ՈՒԵՖԱ-ին։

Ստամբուլի գլխավոր դատախազությունն էլ հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ապրիլից ի վեր նրանք հետաքննում են մրցավարների մասնակցությամբ խաղադրույքների մեղադրանքները։

Երկրորդ հայտարարության մեջ դատախազությունը հայտարարել է, որ սկսել է ցուցմունքներ վերցնել համապատասխան մրցավարներից, և նրանց բանկային հաշիվներն ու ֆինանսական գործարքները ուսումնասիրվում են։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի