Լիցքավորում` առանց ստուգման․ գազալցակայաններում չեն հետևում օրենքի պահանջին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Factor TV-ն այսօր պատահականության սկզբունքով այցելել է մայրաքաղաքում գործող երկու տարբեր լցակայաններ և արձանագրել՝ գազով շահագործվող մեքենաները լիցքավորում են առանց գազաբալոնների վկայագրման ստուգման։  Նկատեցինք, որ գազալցակայանի աշխատակիցը վառելիքի լիցքավորման համակարգը մոտեցնում է մեքենային, այն դեպքում, երբ վարորդը դեռ նստած է սրահում։ 

Վարորդների փորձառությունն այս հարցում շատ տարբեր է․ ոմանք ասում են՝ վկայագրերը ստուգվում են, մյուսները՝ որ նման բան գրեթե երբեք չի արվում։ Վարորդներից մեկն էլ հավաստիացրեց, որ վկայագիր ունի, սակայն միշտ նույն տեղում է լիցքավորում, աշխատակիցները ճանաչում են։  

Միայն այս տարի Երևանի կենտրոնում մեքենաների երկու խոշոր  պայթյուն եղավ․ առաջինը մայիսին էր, երբ Սարյան փողոցի 2/2 հասցեում գազաբալոններ տեղափոխող մեքենա  պայթեց և երկու մարդ տուժեց։ Երկրորդը սեպտեմբերին էր՝ Ամիրյան փողոցում․ մեքենան երթևեկության ընթացքում հանկարծակի սկսեց այրվել և պայթեց։ Երկու դեպքերով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ տրանսպորտային միջոցները կամ տրանսպորտային ենթակառուցվածքներն անորակ վերանորոգելու կամ տեխնիկական անսարքությամբ շահագործման բաց թողնելու հատկանիշներով։

Արդեն ավելի քան 3 տարի՝ 2022-ի օգոստոսից, Հայաստանում արգելված է լիցքավորել այն մեքենաների գազաբալոնները, որոնք տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպությունների կողմից։ 2023-ի փետրվարից ուժի մեջ է նոր պահանջ՝ առանց ստուգաչափված ու վկայագրված բալոնի մեքենաները չեն կարող անցնել տեխնիկական զննություն։ 

Թե Հայաստանի ճանապարհներին երթևեկող մեքենաներից քանի՞սն են համապատասխանում օրենքի պահանջին, ոչ ոք չգիտի։ Պարզ չէ նաև, թե հաջորդ պայթյունը որտեղ կարող է լինել ու ինչ հետևանքներով։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Անի Թամրազյան