Շահեն Հարությունյանը՝ Արման Թաթոյանի հետ համագործակցության մասին

Լուրեր

26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր հայտարարություն տարածվեց, որ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը համագործակցություն են սկսում։

Նախաձեռնության ղեկավարն Արման Թաթոյանն է, որը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին եղել է ՀՀ Արդարադատության փոխնախարար, այնուհետև՝ Մարդու իրավունքների պաշտպան։ Իսկ 4-ամյա «Շանթ դաշինքը» հիմնադրվել է խորհրդային ժամանակաշրջանի քաղաքական այլախոհ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի կողմից։

Factor TV-ի հետ զրույցում Հարությունյանը նշում է՝ նախընտրական փուլերում դաշինքները, քաղաքական համագործակցությունները ձևավորվում են տարբեր կուսակցություններից, գաղափարապես իրարից տարբերվող մարդկանցից, այս մեկը ևս բացառություն չէ։

«Մենք գաղափարական տարաձայնություններ ունենք, սակայն երկրի առաջ ծառացած այս մարտահրավերների փուլում չեն կարող խոչընդոտ դառնալ։ Մեծ հաշվով, եղած տարաձայնությունները ընդունելի են։ Մենք ունենք մեր մոտեցումները, իրենք՝ իրենցը։ Միևնույն ժամանակ ունենք որոշակի ընդհանրություններ, որոնց շուրջ համագործակցությանը փորձում ենք ընթացք տալ, կտեսնենք՝ ապագայում ինչ կստացվի։ Սա պայմանավորված է բացառապես երկրի ծայրաստիճան վատ պայմաններով»,-ասում է Շահեն Հարությունյանը։

Թե որ հարցերի շուրջ են տարաձայնություններն առաջացել՝ Հարությունյանը չցանկացավ պատասխանել․ «Չենք կենտրոնանալու մեր ունեցած տարաձայնությունների վրա»։

Հարցին՝ այս համագործակցության մասին ինչ կարծիք ունի իր հայրը՝ Շանթ Հարությունյանը, Շահեն Հարությունյանն արձագանքեց՝ կուսակցության ակունքներում ինքն է կանգնած, ղեկավարն էլ է նա․ «Հայրս բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ կուսակցության հետ ինքը կապ չունի, նոր սերնդին է թողել։ Մենք մեզանով, մեր գաղափարներով, մեր մոտեցումներով»։

Մեր զրուցակիցն ուղիղ չպատասխանեց հարցին, թե ինչ կարծիք ունի միության մասին Շանթ Հարությունյանը, հորդորեց այդ հարցերը նրան ուղղել։ Մենք այդպես էլ փորձեցինք անել, սակայն զանգերն անպատասխան մնացին։

Արման Թաթոյանի և Շանթ Հարությունյանի մի հանդիպման մասին մամուլը գրել էր դեռևս 2018-ին։ Ըստ այդմ՝ օգոստոսի 21-ին նրանք խոսել էին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ Հարությունյանը պատիժն էր կրում։

Հիշեցնենք՝ Շանթ Հարությունյանը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, 2013 թվականի նոյեմբերի 5-ին, մի շարք համախոհների հետ Երևանում փայտերով և պայթուցիկներով դեպի նախագահական նստավայր երթ իրականացնելու ընթացքում ձերբակալվել էր։ Դրանից մեկ օր առաջ հայտարարել էր «արժեքների հեղափոխություն» իրականացնելու մասին։ 2014 թվականի հոկտեմբերի 17-ին դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման։  Նրանից բացի ատապարտվել էր ևս 14 քաղաքացի։

Human Rights Defense իրավապաշտպան կազմակերպությունը նրանց քաղաքական բանտարկյալներ է ճանաչել։ 2018 թվականի նոյեմբերի 6-ին Հարությունյանը համաներմամբ ազատ էր արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։

Եվգենյա Համբարձումյան