Քննարկվել են միջուկային անվտանգությանն ու համաշխարհային կայունության պահպանմանը վերաբերող հարցեր

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) գործադիր քարտուղար, դոկտոր Ռոբերտ Ֆլոյդին․ հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է դոկտոր Ֆլոյդի այցը Հայաստան և բարձր գնահատել կազմակերպության կարևոր գործունեությունը՝ միտված միջուկային փորձարկումների համաշխարհային արգելքին և միջազգային անվտանգության ամրապնդմանը։ Նախագահը հիշեցրել է, որ Հայաստանն առաջիններից էր, որ միացավ կազմակերպությունը ստեղծելու նախաձեռնությանը, իսկ 1996 թվականին դարձյալ առաջիններից մեկը ստորագրեց պայմանագիրը։

Վահագն Խաչատուրյանը նշել է, որ մեր երկիրը մշտապես աջակցել է կազմակերպության նպատակներին ու նախաձեռնություններին և վստահություն հայտնել, որ համագործակցությունը շարունակվելու է նույնքան արդյունավետ և կառուցողական ձևաչափով։

Դոկտոր Ռոբերտ Ֆլոյդը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մեծապես գնահատում է Հայաստանի հետևողական աջակցությունը CTBTO-ի գործունեությանը։ Նա նշել է, որ ուրախ է կրկին այցելել Հայաստան և քննարկել համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջուկային անվտանգության ապահովմանն ու համաշխարհային կայունության պահպանմանը վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև միջուկային փորձարկումների արգելման համընդհանուր նշանակության, դրանց վերահսկման և կանխարգելման մեխանիզմների կատարելագործման: Կողմերը կարևորել են նման նախաձեռնությունների դերակատարությունը՝ ուղղված համաշխարհային խաղաղությանը, կայուն զարգացմանը և տարածաշրջանային անվտանգությանը։