ԵՊՀ նախկին դասախոսը պնդում է՝ հեռացման պատճառը ՔՊ-ական պատգամավորի  միջամտությունն է

Լուրեր

03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
Բոլորը

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի արդեն նախկին դասախոս Սահակ Մանուկյանը պնդում է՝ աշխատանքից հեռացվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի միջամտությամբ։ Factor.am-ի հետ զրույցում Մանուկյանն ասել է, որ պատգամավորի դուստրն իր ուսանողներից է, և դասախոսություններից մեկի ժամանակ իր բերած օրինակի համար են իրեն աշխատանքից ազատել։

«Քաղաքական ռեժիմներ թեման եմ բացատրել։ Հասել եմ դեմոկրատական քաղաքական ռեժիմին և ներկայացրել իր ատրիբուտները, որոնցից  մեկը՝ խոսքի ազատությունն է։ Ասել եմ, որ խոսքի ազատությունը ունի որոշակի սահմանափակում, մասնավորապես՝ վիրավորանքի և զրպարտանքի հետ կապված։ Եվ որպեսզի ուսանողները ավելի լավ հասկանան, բերել եմ մի օրինակ Scotch and whisky ֆիլմից որտեղ հնչում է խնդրո առարկա բառը՝ ֆուցն։ Ասել եմ, որ այդ բառը ոչ միայն հանդիպել ենք ֆիլմում, այլև  քրեական և քաղաքացիական գործերում տարբեր ընկալումներ ունեն։ Քրեական գործով բառը դիտարկվել է որպես վիրավորանք, և խնդիրն այն է, որ այդ նույն բառը մեկ այլ իրավիճակում՝ քաղաքացիական գործում մեկնաբանվել է դատարանի կողմից որպես զրպարտություն և երկուսի նյոանսներն էլ բացատրել եմ ուսանողներին»,- ասաց Մանուկյանը։

ԵՊՀ-ից մեզ տեղեկացրել էին, որ ԵՊՀ նախկին դասախոսը հեռացվել է «ոչ պատշաճ վարքագծի պատճառով»՝ տրամադրելով նաև լուսանկարներ դասախոսության ընթացքից և ծնողի՝ ռեկտորին ուղղված նամակից։

«ԵՊՀ-ն անընդունելի է համարում էթիկայի կանոնների խախտումները, իսկ նախկին դասախոսը դրանք խախտել է բազմիցս։ Ուսանողներից և նրանց ծնողներից ստացվել են բազմաթիվ բողոքներ, այդ թվում՝ փաստական ապացույցներ, որոնք էլ հիմք են հանդիսացել որոշման համար»,- նշել են համալսարանից։

Լուսանկարի հետ կապված ԵՊՀ նախկին դասախոսը պարզաբանում է․ «Եթե լուսանկարը նայել եք, այնտեղ տեսնում եք, որ կանգնած եմ էլեկտրոնային գրատախտակի մոտ։ Գրատախտակին գրած է խոսքի ազատություն, ապա վիրավորանք և զրպարտություն, իսկ վիրավորանքի տակը գրված է ֆուցն բառը և դրա տակը գրված է ապուշ, սա է եղել»։

ԵՊՀ նախկին դասախոսը նշեց, որ պատրաստվում է դիմել դատարան։ 

 

 

Անի Թամրազյան