1 մլրդ 300 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով անտառային հողատարածքի ապօրինի օտարման փաստով քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
Բոլորը

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավարը համայնքապետարանի համապատասխան բաժնի պետի հետ, երկու անձանց օժանդակությամբ ապօրինի կերպով օտարել են 11 հա ընդհանուր մակերեսով անտառային հողատարածքը․ հայտնում են  ՀԿԿ-ից։

«Հրազդանի համայնքապետարանի վերը նշված իրավասու պաշտոնատար անձինք ձևական աճուրդով վաճառել են համայնքային սեփականություն հանդիսացող 11 հա մակերեսով հողամասը, որում ներառված են եղել 9.79 հա հատուկ պահպանվող տարածքի հողեր հանգստի գոտու համար, ինչպես նաև ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումներում ներառված պետական նշանակության և օտարման ոչ ենթակա՝ ընդհանուր 1.21 հա անտառային հողեր: Ընդ որում՝ համայնքի նախկին ղեկավարը հողամասը վաճառելու փաստը թաքցրել է ավագանու անդամներից, և հողամասն օտարելու մասին ավագանու կողմից որոշում կայացված չի եղել:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ աճուրդին մասնակցելու հայտեր են ընդունվել երկու անձանցից այն դեպքում, երբ վերջիններս աճուրդին մասնակցելու ու այդ հողամասը ձեռք բերելու որևէ մտադրություն չեն ունեցել: Դրանից հետո՝ 2008 թ. հուլիսի 7-ին, Հրազդանի համայնքապետարանի՝ աճուրդն անցկացնող վերը նշված պաշտոնատար անձինք կազմակերպել են ձևական աճուրդ, որի մասնակիցները փաստացի ներկա չեն եղել, նրանց կողմից աճուրդային քայլեր չեն կատարվել, մինչդեռ պաշտոնատար անձինք կազմել են հողամասն աճուրդով վաճառելու վերաբերյալ կեղծ արձանագրություն, որում մտցրել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե իբրև աճուրդում 41 մլն ՀՀ դրամի չափով առավելագույն գին է առաջարկել աճուրդի մասնակիցներից մեկը, ում հետագայում օտարվել է հիշյալ հողամասը:

Վերը նշված հանցանքների կատարման համար Հրազդան համայնքի նախկին ղեկավարին և համայնքապետարանի բաժնի պետին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նրանց օժանդակած երկու անձանց՝ նույն օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Հրազդան համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է: Վերջինս ազատվել է քրեական պատասխանատվությունից ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հետևանքով:

Հրազդանի համայնքապետարանի բաժնի պետի և վերջինիս օժանդակած երկու անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»: