Եթե համաձայներ արագացված քննության՝ պատժից կազատվեր․ ազատազրկման դատապարտված Համբարձումյանն այսօր վերադառնում է Հայաստան

Լուրեր

03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
Բոլորը

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանն այսօր պետք է վերադառնա Հայաստան։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ առկա է դատարանի որոշում՝ նրան կալանավորելու վերաբերյալ, ենթադրվում է, որ ՀՀ տարածք մուտք գործելուն պես իրավապահները նրան արգելանքի կվերցնեն։

Հիշեցնենք, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության պահանջով ցույցների ժամանակ միջադեպ է տեղի ունեցել ցուցարարների և այլ քաղաքացիների միջև։ Դրա առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց, որոնց թվում՝ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին։

Ըստ մեղադրանքի՝ Համբարձումյանը 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք և զուգորդվել նույն օր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։

Համբարձումյանն ի սկզբանե չի ընդունել մեղադրանքը, և  չնայած առկա են դեպքի վերաբերյալ տեսանյութեր՝ նա պնդում է, որ դրանցում ինքը չէ։

Համբարձումյանին վերագրվում է 2003 թվականի Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարք, այսինքն՝ մի խումբ անձանց կողմից զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանությունը։ Այս արարքի համար նախատեսվում է 4-ից 7 տարի ժամկետով ազատազրկում։ Դատարանը, նրա մեղադրանքը հաստատված համարելով, որոշել է նրան դատապարտել 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, այսինքն՝ առավելագույն ժամկետից ընդամենը 9 ամիս պակաս։

Ավելի վաղ Factor TV-ն գրել է այն մասին, որ եթե դատարանը 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտեր Համբարձումյանին, ապա նա կազատվեր պատժից, քանի որ 2018-ի ապրիլի  իրադարձություններից հետո Հայաստանում ընդունվել է համաներման մասին օրենք, համաձայն որի՝  պատժից ազատվում են մինչև 6 տարի ժամկետով ազատազկման դատապարտված և խնամքին 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող անձինք։ Իսկ Համբարձումյանը խնամքին 4 անչափահաս երեխա ունի։

 

Ազատազրկման դատապարտված համայնքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտնում է, որ եթե Դավիթ Համբարձումյանն արագացված դատաքննությանը համաձայներ, ապա պազատվեր պատժից և նրան չէին կարող ազատազրկման դատապարտել։

Քրեական դատավարության նախկին օրենսգրքի համաձայն՝  եթե մեղադրողը մեղադրական եզրակացությունում չի առարկել արագացված կարգ կիրառելու դեմ, ապա ամբաստանյալը կամ մեղադրյալն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայնվելու դեպքում իրավունք ունի միջնորդելու արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին այն հանցագործություններով, որոնց համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը։

Օրենքով սահմանվում է նաև, որ դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը։

Տվյալ դեպքում Դավիթ Համբարձումյանին վերագրվող արարքի համար նախատեսվող առավելագույն խիստ պատիժը 7 տարի ժամկետով ազատազրկումն է։ Այսինքն՝ նրան վերագրվող արարքի համար կիրառելի է քննության արագացված կարգը,  և այս դեպքում մեղադրական դատավճիռ կայացնելիս դատարանը նրան չէր կարող դատապարտել ավելի խիստ պատժի, քան 7 տարվա ⅔-ի չափով պատիժը, որը կազմում է 4 տարի 7 ամիս։

Եթե Համբարձումյանը արագացված քննության կարգով դատապարտվեր 4 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկման, ապա պատժից կազատվեր՝ համաներման մասին օրենքի համաձայն, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, Համաներման մասին օրենքի համաձայն՝ պատժից ազատվում ենմինչև 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված, խնամքին 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող անձինք։

Սակայն, նկատի ունենալով, որ արագացված քննության կարգի դեպքում Դավիթ Համբարձումյանը նպետք է համաձայներ մեղադրանքի հետ, նա դեմ է եղել այդ կարգով գործի քննությանը ու դատապարտվել 6 տարի, 3 ամիս ժամկետով ազատազրկման։

Նշենք, որ Դավիթ Համբարձումյանը խորհրդարանական ընդդիմության վարրապետի թեկնածուն է։ Նրանք հայտարարել են, որ եթե իմփիչմենթի միջոցով հասնեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, ապա Դավիթ համբարձումյանն է լինելու վարչապետի իրենց միասնական թեկնածուն։

Ընդդիմադիրները հայտարարել են, որ մեկնելու են Զվարթնոց օդանակավակայան՝ Համբարձումյանին դիմավորելու

 

Արաքս Մամուլյան