Թուրքիայի մշակույթի նախարարությունը հայտնել է, որ Անիի տաճարը մզկիթի վերածելու որոշում չկա

Լուրեր

31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
Բոլորը

Անիի տաճարը մզկիթի վերածելու վերաբերյալ որոշում չկա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը՝ պատասխանելով քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) ​​կուսակցության Մարդինից պատգամավոր Ջորջ Ասլանի հարցին՝ կապված «այն հայտարարության հետ, որ Անիի մայր տաճարը, որը հայոց պատմության ամենակարևոր կենտրոններից մեկն է, վերականգնումից հետո հանրության համար կբացվի որպես մզկիթ», գրում է Agos-ը։

«Անիի հնագիտական ​​վայրը, որն առաջին կարգի հնագիտական ​​վայր է, և դրանում գտնվող Անիի մայր տաճարը գրանցվել են որպես պաշտպանության կարիք ունեցող անշարժ մշակութային արժեքներ՝ Պահպանության խորհրդի որոշմամբ: Գույքի հետազոտության, վերականգնման նախագծերը հաստատվել են խորհրդի որոշումներով, և հաստատված նախագծում կառույցի որևէ կոնկրետ գործառույթ չի նշվում: Ավելին, կառույցը մզկիթի վերածելու վերաբերյալ խորհրդի որոշում չկա»,- ասվում է նախարարության Մշակութային հիմնադրամների և թանգարանների գլխավոր վարչության հայտարարությունում։

Միաժամանակ, նշվում է, թե Հիմնադրամների գլխավոր վարչության կողմից մզկիթների վերածված եկեղեցիներ կամ վանքեր չկան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական պետական Անադոլու գործակալությունը հրապարակել էր «Անիի «Նվաճված մզկիթը», որտեղ անցկացվել է Անատոլիայում առաջին ուրբաթօրյա աղոթքը, վերականգնվում է» վերնագրով հոդված։ Դրանում Անիի  տաճարը ներկայացվում էր  միայն որպես «Ֆեթհիյե (Նվաճման) մզկիթ»՝ առանց նշելու դրա քրիստոնեական պատկանելությունը կամ տաճարի՝ Սուրբ Աստվածածին անվանումը։ Նշվել էր նաև, որ վերականգնման աշխատանքների ավարտից հետո եկեղեցին որպես մզկիթ կրկին կբացվի այցելուների առջև:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի