Դատարանում տեղի ունեցած դանակահարության դեպքով վարույթ է նախաձեռնվել․ փախուստի դիմած անձը դեռևս չի հայտնաբերվել

Լուրեր

05.10.2026 | 18:50
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Էստոնիային
05.10.2026 | 18:42
Վահագն Ալեքսանյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար․ ովքեր են կազմում
05.10.2026 | 18:30
Գերմանիայի հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Բեռլինին ռազմական հակամարտություն է սպառնում Ռուսաստանի հետ
05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում, կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
Բոլորը

Երեկ դատարանում տեղի ունեցած դանակահարության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել  սպանության փորձի և պաշտոնեական անփութության հատկանիշներով։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք, որ երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստից հետո դանակահարություն է տեղի ունեցել։ Սպանության գործի քննության ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, սպանվածի եղբայրը դանակով հարվածել է գործով 4 մեղադրյալներից մեկին ու դիմել փախուստի։

Մեզ հայտնի դարձավ նաև, որ տուժածը վնասվածքներ է ունեցել թոքի շրջանում։ Նրան վիրահատել են։

Ենթադրյալ հանցանքը կատարած անձը դեռևս չի հայտնաբերվել։ Նրա արարքը, փաստորեն, իրավապահների կողմից որակվել է որպես սպանության փորձ։ Թե ինչպես է նրան հաջողվել իր հետ դանակ տանել դատարան, դեռևս պարզ չէ։ Դատարանի դահլիճ մուտք գործելիս ցանկացած քաղաքացի անձնական զննության է ենթարկվում, նրա մոտ գտնվող արգելված իրերը վերցվում են։ Ենթադրվում է, որ այս հանգամանքները պարզելու համար է, որ վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնեական անփութության համար։

Դատալեքս դատական- տեղեկատվական համակարգում առկա են որոշ մանրամասներ։ Գործը վերաբերում է 2024 թվականի հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ստեփանավանում տեղի ունեցած սպանությանը։ Այս գործով մեղադրյալի աթոռին է 4 անձ՝ Յուրա Մկրտումյանը, Էրիկ Դադիվանյանը, Գեղամ Նազարյանը և Գոռ Նազարյանը։ Վիրավորում ստացածը Էրիկ Դադիվանյանն է։

Ըստ մեղադրանքի՝ Դադիվանյանը 2024 թվականի հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը, ընկերների՝ Յուրա Վահրամի Մկրտումյանի, Գեղամ Հակոբի Նազարյանի, ինչպես նաև վերջինիս եղբոր՝ Գոռ Հակոբի Նազարյանի հետ, մի կողմից իր, Գեղամ և Գոռ Նազարյանների, մյուս կողմից՝ Հայկ Ռոբերտի Մաղաքյանի միջև նախկինում ունեցած տարաձայնությունների կապակցությամբ վերջինիս հետ գտնվելով անձնական անբարյացակամ հարաբերությունների մեջ, Հայկ Մաղաքյանին հացկերույթի հրավիրելու պատրվակով, սակայն իրականում նրա հետ պարզաբանումներ կատարելու նպատակով, վերջինիս հրավիրել են Յուրա Մկրտումյանի ընտանիքի կողմից տնօրինվող՝ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրի Անդրանիկի 5 հասցեի տուն: Հայկ Մաղաքյանը հացկերույթի համար Ստեփանավան քաղաքից գնումներ կատարելով՝ ժամանել է հիշյալ տուն, որտեղ, վերջինիս հետ նախկինում ունեցած տարաձայնությունների կապակցությամբ պարզաբանումներ կատարելու ընթացքում առաջացած վիճաբանության ժամանակ, Գեղամ և Գոռ Նազարյանները, Էրիկ Դադիվանյանը և Յուրա Մկրտումյանը, Հայկ Մաղաքյանի փախուստը կանխելու, դիմադրությունը հաղթահարելու և նրան հարվածներ հասցնելու համար նպաստավոր դիրքեր զբաղեցնելով, խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, Հայկ Մաղաքյանին պատժելու շարժառիթով վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, բութ, կոշտ, ինչպես նաև կտրող շեղբ ունեցող առարկաների գործադրմամբ առնվազն 5 հարվածներ են հասցրել Հայկ Մաղաքյանի կենսական կարևորագույն օրգան հանդիսացող գլխի, ինչպես նաև որովայնի առաջնային և հետին մակերեսներին՝ սպանելով նրան:

Այնուհետև Էրիկ Դադիվանյանը ինքնությունը չպարզված անձի և Գոռ Նազարյանի հետ վերջինիս վարած ավտոմեքենայով հիշյալ բնակարանից Հայկ Մաղաքյանի դին տեղափոխել և թաքցրել են նույն բնակավայրի «Գառադոկ» կոչվող հանդամասում՝ մասամբ այրելով դիակի հագին եղած հագուստները և դին ծածկելով հողով ու քարերով:

 

Արաքս Մամուլյան