Դանակահարություն դատարանում․ սպանվածի եղբայրը վնասել է մեղադրյալներից մեկին ու դիմել փախուստի

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Այսօր դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ ՆԳՆ ոստիկանությունից հաստատում են դանակահարության ահազանգի մասին տեղեկությունը և  հայտնում, որ դեպքի  հանգամանքները պարզվում են։

Իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Լոռու մարզի դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանի վարույթում ժամը 15։00-ին նշանակված սպանության գործով դատական նիստի ավարտին սպանվածի եղբայրը դանակով հարվածել է գործով 4 մեղադրյալներից մեկին և դիմել փախուստի։

Գործը վերաբերում է 2024 թվականի հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ստեփանավանում տեղի ունեցած սպանությանը։

Այս գործով մեղադրյալի աթոռին է 4 անձ՝ Յուրա Մկրտումյանը, Էրիկ Դադիվանյանը, Գեղամ Նազարյանը և Գոռ նազարյանը։

Տուժողի եղբայրն, ըստ նախնական տեղեկությունների, դանակահարել է մեղադրյալներից Էրիկ Դադիվանյանին։ Նա այժմ հիվանդանոցում է։

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝  Էրիկ Կարենի Դադիվանյանը 2024 թվականի հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը, ընկերների՝ Յուրա Մկրտումյանի, Գեղամ Նազարյանի, Գոռ Հակոբի Նազարյանի հետ, Հայկ Մաղաքյանին հրավիրել են Յուրա Մկրտումյանի ընտանիքի կողմից տնօրինվող՝ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրի Անդրանիկի 5 հասցեի տուն, որտեղ վիճաբանության ժամանակ, Գեղամ և Գոռ Նազարյանները, Էրիկ Դադիվանյանը և Յուրա Մկրտումյանը, խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, Հայկ Մաղաքյանին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, բութ, կոշտ, ինչպես նաև կտրող շեղբ ունեցող առարկաների գործադրմամբ առնվազն 5 հարվածներ են հասցրել Հայկ Մաղաքյանի գլխի, ինչպես նաև որովայնի առաջնային և հետին մակերեսներին՝ սպանելով նրան: Այնուհետև Էրիկ Դադիվանյանը, ինքնությունը պարզված անձի և Գոռ Նազարյանի հետ, վերջինիս վարած ավտոմեքենայով հիշյալ բնակարանից Հայկ Մաղաքյանի դին տեղափոխել և թաքցրել են նույն բնակավայրի «Գառադոկ» կոչվող հանդամասում՝ մասամբ այրելով դիակի հագին եղած հագուստները և դին՝ ծածկելով հողով ու քարերով:

Արաքս Մամուլյան