Բրյուսելում անցկացվել է, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով համաժողով

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Չնայած Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը՝ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների քաղաքականությունը։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջողները հայտնում են, որ Բրյուսելում անցկացվել է կոնֆերանս՝ նվիրված, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց «պատմական հողեր» վերադառնալու իրավունքին։

Միջոցառումը կազմակերպվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության և ֆրանսիական CAP Freedom of Conscience կազմակերության աջակցությամբ։ Նշենք, որ «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Բաքվում նկատի ունեն ՀՀ  տարածքը։

Հաղորդվում է, որ համաժողովին մասնակցել են միջազգային իրավունքի մասնագետներ, հետազոտողներ և հասարակական գործիչներ Բելգիայից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից, Իտալիայից և Ադրբեջանից։ Մասնակիցները քննարկել են «ադրբեջանցիների՝ իրենց հողերից տեղահանությունը և ընդգծել, որ վերադարձի իրավունքը միջազգային փաստաթղթերում ամրագրված հիմնարար իրավունք է»։

«Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի նախագահ Ազիզ Ալեքբերլին Հայաստանի հասցեին կեղծ մեղադրանքներ է հնչեցրել՝ նշելով, թե, իբր, «20-րդ դարում ադրբեջանցիները համակարգված և աստիճանաբար ստիպված են եղել լքել իրենց պատմական տարածքները»: Նա նաև հայտարարել է, թե «Հայաստանի քաղաքականության արդյունքում ադրբեջանական բնակչությունը կրել է միլիարդավոր դոլարների նյութական վնաս, իսկ նրանց մշակութային ժառանգությունը ոչնչացվել է»:

Ալեքբերլին նաև ասել է, թե չնայած բազմաթիվ կոչերին՝ հայկական կողմը հրաժարվում է երկխոսություն սկսել նրանց հետ։ Նա նաև հավելել է, որ կազմակերությունն աջակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տարածաշրջանում խաղաղության և համակեցության ամրապնդմանն ուղղված կուրսին և վստահություն հայտնել, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը ձեռք բերված հաջողությունը կնպաստի Հարավային Կովկասում կայունությանը։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, թե Ադրբեջանը սկսել է լուծարել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» հետ կապված կազմակերպությունները, և Ազիզ Ալեքբերլին «համապատասխան հրաման է ստացել նախագահական վարչակազմից»։ Սակայն հետագայում Ալեքբերլին հերքել էր այդ տեղեկությունները՝ նշելով, որ դա բացարձակ սուտ է։

Հավելենք, որ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքն» ընդունել է նաև «վերադարձի հայեցակարգ»՝ ապահովելու համար, իբր, «Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ, խաղաղ վերադարձը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի