Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Բելգորոդի ջրամբարի ամբարտակին․ այն արտահոսում է՝ բարդացնելով ռուսական բանակի դիրքերը

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Ուկրաինական ուժերը նախօրեին հարձակվել են Բելգորոդի ջրամբարի ամբարտակի վրա։ Դրանից ջուր է արտահոսում՝ բարդացնելով իրավիճակը Սևերսկի Դոնեց գետի տարածքում գտնվող ռուսական զորքերի համար, գրում  է Current timeը։

Տեղական տելեգրամ ալիքները և ուկրաինացի զինվորական պաշտոնյաներն ամբարտակի վրա հարձակման մասին հաղորդել էին հոկտեմբերի 26-ին: Բելգորոդում գործող «Пепел» ալիքը հրապարակել էր հարվածներից հետո արված լուսանկարներ և տեսանյութեր՝ պնդելով, որ ամբարտակը հարվածվել են HIMARS համազարկային կրաի ռեակտիվ համակարգով։ Նույն տելեգրամ ալիքը հայտնել էր ջրամբարից ջրի մեծ արտահոսքի մասին։

Բացի այդ, ջրի արտահոսքի պատճառով զգալիորեն բարձրացել է Շեբեկինոյով հոսող Նեժեգոլ գետի ջրի մակարդակը։

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ «Մադյար» Բրովդին հայտնել է, որ Բելգորոդի ջրամբարի ամբարտակի վրա անօդաչու թռչող սարքեր են գործել։ Նա նշել է, որ ուկրաինական հարվածից հետո ջրամբարի ջրի մակարդակը 100 սմ-ով իջել է ամբարտակի արտահոսքի պատճառով։

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը նույնպես հայտարարել է, որ Բելգորոդի ջրամբարում իրավիճակը «կայուն է»:

Մարզի օպերատիվ շտաբն իր հերթին հայտարարել է. «Խնդրում ենք ձեզ հանգիստ մնալ»։ Մասնագետների կարծիքով, նույնիսկ եթե ամբարտակը ճեղքվի, տեղագրությունը թույլ կտա ջուրը արագորեն դուրս կգա մեր տարածքից»։

Բելգորոդի ջրամբարի տնօրենի պաշտոնակատար Յուրի Պարամոնովը հայտարարել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է․ «Եթե այն վատանա, մոտակա գյուղերի բնակչության վրա ազդեցությունը նվազագույն կլինի, քանի որ ջրամբարի՝ մեր կողմից բաց թողնվող ջուրը հոսում է Ուկրաինայի տարածք»։

Ուկրաինական կողմը պնդում է, որ ամբարտակի վրա հարձակման պատճառով ռուսական ռազմական ստորաբաժանումները, որոնք կարողացել էին հատել Սևերսկի Դոնեց գետը, գործնականում կտրվել են Վոլչանսկի տարածքում գտնվող հիմնական ուժերից։ Ուկրաինացի ռազմական վերլուծաբան և նախկին զինծառայող Եվգենի Դիկիյն էլ նշել է, որ ամբարտակի վրա հարձակումը պետք է օգնի Վոլչանսկում գիծը պահող ուկրաինական զորքերին։

«Մեր պաշտպանությունը Վոլչանսկում թուլացել է. ռուսները սկսել են այնտեղ հարձակում իրականացնել: Եվ նվազագույն ծրագիրն այս հարձակումը խափանելն էր, [ռուսական զորքերի] ճանապարհը կտրելը, ովքեր արդեն կարողացել էին ջրային պատնեշով հասնել Վոլչանսկ։ Այժմ ռուսական հարձակումը շարունակելու մասին խոսք չկա: Նվազագույն ծրագիրը նրանց այնտեղ կանգնեցնելն է»,- ասել է նա։

2023 թվականին Ռուսաստանը, Ուկրաինայի պնդմամբ, պայթեցրել էր ուկրաինական Կախովկայի ջրամբարի ամբարտակը, ինչը ոչ միայն խաթարել էր Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Խերսոնի շրջանում, այլև լուրջ ջրհեղեղներ առաջացրել տարածաշրջանում և լուրջ բնապահպանական վնասներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի