Աշխարհում ոչ մեկ չգիտի՝ որտեղ է խոսքի ազատության և խոսքի ազատության չարաշահման սահմանը, և այստեղ շատ կարևոր է կոնսենսուսը․ Տիգրան Հակոբյան

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Երևանում կայացել է Կարգավորող մարմինների եվրոպական հարթակի համաժողովը. քննարկվել են մարտահրավերներն ու զարգացման ուղիները․ հայտնում են ՀՌՀ-ից։

«Հոկտեմբերի 23-ին և 24-ին Երևանում անցկացվեց EPRA-ի հերթական՝ 62-րդ համաժողովը, որը համախմբեց 47 երկրների 56 կարգավորող մարմինների ավելի քան 100 պատվիրակների՝ մեդիա դաշտի արդի մարտահրավերների և զարգացման ռազմավարական ուղիների քննարկման նպատակով։

Հայաստանը համաժողովում ներկայացրել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ)։

Համաժողովի օրակարգում ընդգրկված են հիմնական թեմաներն են թվային դարաշրջանում մեդիա բազմակարծության ձևավորման և պաշտպանության հիմնախնդիրները, ռազմավարությունների մշակման և իրագործման մեխանիզմները արագ փոփոխվող միջավայրում։

Համաժողովի ընթացքում պատվիրակները կիսվել են իրենց երկրների մեդիա կարգավորման փորձով, ներկայացրել են իրականացված հետազոտությունների արդյունքները, ընդգծել մեդիա դաշտում առկա հիմնական մարտահրավերները և առաջարկել դրանց հաղթահարման ուղիներ՝ շեշտադրելով տեխնոլոգիական զարգացման, արհեստական ինտելեկտի ազդեցության և ապատեղեկատվության դեմ պայքարի կարևորությունը։ Քննարկվել է նաև ատելության խոսքի (Hate Speech) դեմ պայքարի արդի մեխանիզմները։

Քննարկվել է խոսքի ազատության պաշտպանության և հասարակության տարբեր խմբերի նկատմամբ թշնամական, խտրական կամ բռնություն հրահրող արտահայտություններից պաշտպանության համադրման անհրաժեշտությունը՝ ընդգծելով միջազգային համագործակցության, միասնական կարգավորող մոտեցումների ներդրման և հստակ իրավական մեխանիզմների ձևավորման կարևորությունը։

«Վերջին տարիներին, հաշվի առնելով տեղեկատվական դաշտի արագ ու կտրուկ վերաձևումները, Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կենտրոնացած է եղել տեղեկատվական անվտանգության ապահովման մեթոդաբանության կատարելագործման վրա»,- նշել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

Խոսելով մեդիա ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքի մասին՝ Տիգրան Հակոբյանը նկատեց, որ դա իրականում շատ բարդ աշխատանք է՝ հատկապես բալանսավորման տեսանկյունից։

«Բալանսավորումը դժվար բան է, և մեկնաբանություններն ու շահարկումները միշտ կարող են տարբեր լինել։ Մյուս կարգավորող մարմինների լիազորությունների համեմատ՝ մեր լիազորությունները շատ սահմանափակ են։ Նոր է, որ Ազգային ժողովը պատրաստվում է փոփոխություններ մտցնել օրենքում։ Այսինքն՝ եթե ամբողջ աշխարհում արդեն տեսալսողական բովանդակություն տարածող օնլայն հարթակները կարգավորման ներքո են, մեզ մոտ այդ բանը չկա, և այսօր առկա վտանգները, ապատեղեկատվությունը, ատելության խոսքը հենց այդ հարթակներից են։ Աշխարհում ոչ մեկ չգիտի՝ որտեղ է խոսքի ազատության և խոսքի ազատության չարաշահման սահմանը, և այստեղ շատ կարևոր է կոնսենսուսը հասարակության, իշխանությունների, ընդդիմության, կարգավորող մարմինների, մեդիայի միջև»,-ընդգծեց Տիգրան Հակոբյանը՝ հավելելով, որ այս հարցը ևս լինելու է համաժողովի քննարկման առարկա։

Տիգրան Հակոբյանը կարևորեց նաև միջազգային համագործակցության դերը՝ ընդգծելով, որ եվրոպական գործընկեր կառույցների հետ համատեղ գործունեությունը հնարավորություն է տալիս արդյունավետորեն հակազդել ապատեղեկատվությանը և հակահայկական քարոզչությանը միջազգային հարթակներում»,- ասված է հաղորդագրությունում։