6.5 կգ թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող անձը կատարել է 14 մլն դրամի փողերի լվացում․ ՔԿ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Քաղաքացին մեկ տարվա ընթացքում ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ ոը դրանց իրացումից ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով օգտագործել է բանկային հաշիվներ և էլեկտրոնային դրամապանակ, որոնց մուտքագրված 14 մլն 272 հզր 985 ՀՀ դրամը տնօրինվել են նրա կողմից՝ այդ կերպ կատարելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում․ հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ․Ն․-ն 2024-2025 թվականների ընթացքում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, ապահովել դրանց առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում, ինչը լուսանկարահանվել և հանցակիցների կողմից կառավարվող «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված առցանց խանութ-հարթակի միջոցով փոխանցվել է թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց:

Առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 6.5 կգ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել և առգրավվել է Հ․Ն․-ի փաստացի բնակության վայրում կատարված խուզարկությամբ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Հ․Ն․-ն թմրամիջոցների իրացումից ստացված առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը և իրական բնույթը թաքցնելու նպատակով օգտագործել է բանկային հաշիվներ և էլեկտրոնային դրամապանակ, որոնց մուտքագրված 14 մլն 272 հզր 985 ՀՀ դրամի ֆինանսական միջոցները տնօրինվել են նրա կողմից՝ այդ կերպ կատարելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Հ․Ն․–ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Հ.Ն.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։