Ուկրաինան ՌԴ-ի ուղղությամբ շուրջ 200 ԱԹՍ է արձակել․ Մոսկվայի վրա ավելի քան 30 ԱԹՍ է խոցվել

Լուրեր

01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
Բոլորը

Ռուսական ՀՕՊ ուժերը հոկտեմբերի 26-ի երեկոյցից մինչև 27-ի առավոտ ոչնչացրել են Մոսկվա թռչող առնվազն 34 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գրում է Meduza-ն։

Հարձակման հետևանքով վնասների կամ տուժածների  մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Մոսկվայի  «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները գիշերը ժամանակավորապես փակվել են։ Առավոտյան սահմանափակումները վերացվել են։ Հարձակումներից տուժած այլ շրջանների օդանավակայաններ նույնպես փակվել են։

Astra տելեգրամ ալիքը նշում է, որ Նոր Մոսկվայի Կոմունարկա շրջանում անօդաչու թռչող սարքերի հարձակումների ժամանակ պայթյուններ են տեղի ունեցել, որից հետո անտառածածկ տարածքում ծուխ է երևացել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ, ընդհանուր առմամբ, ՀՕՊ ուժերը գիշերը որսացել և ոչնչացրել են 193 ուկրաինական անօդաչու թռչող սարք: 47 անօդաչու թռչող սարք հարձակվել է Բրյանսկի մարզի, 42-ը՝ Կալուգայի մարզի, իսկ 40-ը՝ Մոսկվայի մարզի վրա: Անօդաչուներ են նկատվել նաև 10 այլ շրջաններում, այդ թվում՝ Ուկրաինային սահմանակից բոլոր շրջաններում։

Բրյանսկի մարզում, նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի հաղորդմամբ, Պոգարսկի շրջանի Պոգար գյուղում կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարձակվել է խաղաղ բնակիչներ տեղափոխող միկրոավտոբուսի վրա։ Վարորդը զոհվել է, իսկ հինգ ուղևոր՝ վիրավորվել։

Բելգորոդի մարզում, որտեղ անօդաչու թռչող սարքերի հարձակումները շարունակվել են նախորդ օրը, մեկ մարդ զոհվել է Ռակիտյանսկի շրջանում: Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը նշել է, որ վիրավորվել է 23 քաղաքացիական անձ, այդ թվում՝ երեք երեխա:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի