Թրամփը ստորագրել է Թայլանդի և Կամբոջայի «խաղաղության գործարքը»

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Թաիլանդի և Կամբոջայի վարչապետներ Անութհին Չանվիարակունը և Հուն Մանեթը կիրակի՝ հոկտեմբերի 26-ին, ստորագրել են «խաղաղության գործարք»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր ստորագրությունն է դրել փաստաթղթի տակ Կուալա Լումպուրում, որտեղ անցկացվում է Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի գագաթնաժողովը, փոխանցում է DW-ն։

Չորրորդ ստորագրությունը դրել է Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը, ով այս տարի նախագահում է գագաթնաժողովը, հաղորդել է AFP գործակալությունը։

«Սա նշանակալի օր է Հարավարևելյան Ասիայի բոլոր բնակիչների համար, քանի որ մենք ստորագրում ենք պատմական համաձայնագիր Կամբոջայի և Թաիլանդի միջև ռազմական հակամարտության դադարեցման մասին»,-հայտարարել է Թրամփը։

Թաիլանդն ու Կամբոջան արդեն ավելի քան մեկ դար է վիճում են ավելի քան 800 կմ երկարությամբ սահմանի շուրջ, ինչը մի քանի անգամ վերածվել է ռազմական բախումների։ Վեճի կենտրոնում է հինդուական Պրեա Վիհեա տաճարի համալիրն ու հարակից տարածքները։ Իրավիճակը սրվել է 2025 թ. մայիսին՝ Կամբոջայի մի զինծառայողի զոհվելուց հետո։ Թաիլանդը Կամբոջային մեղադրում է վիճելի տարածքում ականների տեղադրման համար։