Տուսկը նախազգուշացրել է Ուկրաինայում «հավերժական պատերազմի» մասին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի վերաբերյալ որևէ համաձայնագիր «չի արժենա անգամ այն թանաքը, որով այն կստորագրվի»։ Այդ մասին նա ասել է հարցազրույցում, որը The Sunday Times-ը հրապարակել է հոկտեմբերի 25-ին։

Քաղաքական գործչի խոսքով՝ խոսքը կգնա «մշտական, հավերժական պատերազմի մասին», քանի դեռ Ռուսաստանի ներսում արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել։

Տուսկի խոսքով՝ Կիևում մտահոգված են այն հարցով, թե ինչ գին կունենա պատերազմը երկրի բնակչության և տնտեսության համար, եթե մարտական գործողությունները շարունակվեն երկար ժամանակ։

«Ես կասկած չունեմ, որ Ուկրաինան կշարունակի գոյատևել որպես անկախ պետություն։ Այժմ գլխավոր հարցն այն է՝ ինչքան զոհեր կլինեն։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ինձ (հոկտեմբերի 23-ին-խմբ.) ասաց, որ հույս ունի, որ պատերազմը չի տևի տասը տարի, բայց որ Ուկրաինան պատրաստ է կռվել ևս երկու-երեք տարի»,-հայտարարել է Լեհաստանի կառավարության ղեկավարը։

Տուսկը նաև նշել է, որ հակամարտությունը վնաս է հասցնում նաև Ռուսաստանի տնտեսությանը, որը, նրա պնդմամբ, «երկարաժամկետ հեռանկարում գոյատևելու շանսեր չունի»։ Նրա խոսքով՝ Մոսկվան բախվում է «դրամատիկ» խնդիրների, որոնք ավելի են խորանում ԱՄՆ նոր նավթային պատժամիջոցների պատճառով։

Միաժամանակ, Տուսկը նշել է, որ ներքին անկայունությունը միայն ավելի ագրեսիվ կդարձնի Պուտինին, և կասկածելի է համարել, թե որքան «կայուն» կլինի Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի նոր «պատժիչ մոտեցումը» Մոսկվայի հանդեպ։

Վերջում Լեհաստանի վարչապետը շեշտել է. «Ռուսները շատ ծանր վիճակում են (տնտեսական առումով-խմբ.)։ Նշանակո՞ւմ է դա, որ մենք կարող ենք ասել, թե հաղթում ենք։ Իհարկե ոչ։ Մի առավելություն ունեն․ նրանք պատրաստ են կռվել… պատերազմական ժամանակ դա վճռորոշ գործոն է։ Դուք շանս չունեք հաղթելու, եթե պատրաստ չեք կռվել կամ գոնե ինչ-որ բանի զոհել»։