«Ձեր ներկայությունն է այս բերանը բաց պահում»․ Տեր Արամը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին՝ «Հերովդեսի նման չգործելու համար»․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հովհաննավանքի խորանից Տեր Արամը շնորհակալություն հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ նա «2000 տարի անց Հերովդեսի նման չի գործում»։ Դրանից հետո վանքում գտնվողները սկսեցին ծափահարել։

«Մեծարգո պարոն վարչապետ, հարցն այստեղ ես չեմ, իմ անձը չէ, իմ կերպարը չէ։ Իմ շուրթերով ես չեմ խոսում, Աստված խոսում է մեր բերանով։ Երբ այդ բերանը փակում են, լռեցնում են նաև Աստծո խոսքը, իսկ Աստված խոսում է մի պայմանով, որովհետև սիրում է իր ժողովրդին, որովհետև ուզում է, որ իր ժողովուրդն Աստծո խոսքը լսի։ Պարո՛ն վարչապետ, Ձեր ներկայությունն այս բերանի բաց պահելն է, որ Աստված շարունակի իր ժողովրդի հետ խոսել, որ այս ականջները մաքուր խոսք լսեն, Աստծո խոսք լսեն, ինչի համար էլ իմ շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ»,- հայտարարեց Տեր Արամը։

Նիկոլ Փաշինյանը, ինչպես նախօրոք հայտարարել էր, կարգալույծ քահանայի ձեռքից հաղորդություն ընդունեց։ Նա եկեղեցու տարածքից հեռացավ եկեղեցու զանգերի ղողանջի, ծափերի և «Նիկոլ» բացականչությունների ներքո։

Հիշեցնենք՝ ըստ Մատթեոսի ավետարանի՝ Հերովդեսը, գուշակներից իմանալով, որ վերջիններս գնում են Բեթղեհեմ՝ խոնարհվելու նորածին «հրեաների թագավորին», վախեցավ իր իշխանությունը խլելու դավադրությունից և հրամայեց սպանել մանկանը։ Մոգերը, սակայն, թաքցրին նրանից մանկան գտնվելու վայրը, և Հերովդեսը հրամայեց սպանել Բեթղեհեմում գտնվող 2 տարին չբոլորած բոլոր մանուկներին՝ հուսալով, որ այդպիսով կոչնչացնի նաև նորածին «թագավորին»։

Եվգենյա Համբարձումյան