93 տարեկանում մահացել է Թայլանդի թագուհի Սիրիկիտը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Թագուհի Սիրիկիտը՝ Թայլանդի գործող միապետ Մահա Վաջիրալոնգկորնի (Ռամա X) մայրը, մահացել է։ Այս մասին հոկտեմբերի 25-ին հաղորդել է թագավորական պալատի բյուրոն։

Թագուհի-կոնսորտը 66 տարի ամուսնացած էր Թայլանդի նախկին միապետ Պհումիպոն Ադուլյադետի հետ։

1960-ականներին Սիրիկիտին իր էլեգանտության համար արևմտյան մամուլում համեմատում էին ԱՄՆ առաջին տիկին Ջակլին Քենեդիի հետ։ Թայլանդում նրան մեծարում էին որպես «ազգի մայր», հայտնում է AFP-ն։

Նա մահացել է հոկտեմբերի 24-ի երեկոյան՝ հիվանդանոցում։ Reuters-ը հիշեցնում է, որ Սիրիկիտը չի հայտնվել հանրության առաջ 2012 թվականից՝ ինսուլտից հետո։ 2019-ին նա կրկին տեղափոխվել էր հիվանդանոց և բժիշկների հսկողության տակ էր մի շարք հիվանդությունների պատճառով, իսկ հոկտեմբերի 17-ին նրա մոտ արյան վարակ (սեպսիս) էր զարգացել։

Թագավոր Վաջիրալոնգկորնը հանձնարարել է թագավորական ընտանիքի անդամներին և պետական պաշտոնյաներին մեկ տարի սուգ պահել։ Պետական հիմնարկներում դրոշները 30 օր իջեցված կմնան։

Թագուհու մարմինը հրաժեշտի համար կտեղափոխվի Բանգկոկի Մեծ պալատ։

Սիրիկիտը ծնվել է Բանգկոկում՝ 1932 թվականի օգոստոսի 12-ին։ Նրա կյանքի ընթացքում Թայլանդը անցում կատարեց բացարձակ միապետությունից սահմանադրական միապետության։ Նա դիվանագետի դուստր էր, որի ընտանիքը սերտ կապեր ուներ թագավորական տան հետ։

Ապագա թագուհին իր ամուսնու հետ ծանոթացել է Փարիզում, որտեղ նրա հայրը դեսպան էր։ Սիրիկիտը ամուսնացել է 17 տարեկանում։ Զույգն ունի չորս երեխա, որոնց թվում՝ միակ որդին, ով այժմ երկրի գործող միապետն է։