Վարդան Մամիկոնյանին կլոնավորե՛ք, թող գա մեզ փրկի․ չի՛ լինելու դա, մինչև համակարգ չփոխվի. Էդգար Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
Բոլորը

«Եթե պետությունը դառնա արտադրող, համարտադրությունների մասին մոռացե՛ք: Չեմ հասկանում, փողից բացի՝ մեզ պետք չէ՞ աշխարհին ներկայանալ մեր կինոտեսակով: Այսօր կինոարտադրողը Հայաստանում մենակ է, պետությունը թքած ունի նրա վրա, մեզ վերաբերվում են որպես «նախլեբնիկի», փողն այնպիսի տոնով են տալիս, կարծես մերը չէ: Եթե այդպես շարունակվի, աֆսայդի մեջ ենք հայտնվելու աշխարհում»,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը՝ անդրադառնալով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծին, որով փոխվում է պետության դերը ոլորտում. այն աջակցողից դառնում է արտադրող:

Էդգար Բաղդասարյանը խոսում է այն մասին, թե ինչպես խզվեց հայ կինոյի կապը հանդիսատեսի հետ, որին նպաստեցին մի շարք հանգամանքներ։

«Հայկական կինոն դիտողի հետ կապը կտրեց, կինոթատրոնները դարձան մոլեր կամ ավտոսրահներ: Թվային հեղափոխությունն էլ իր դերը խաղաց, հեռուստաընկերություններին սկսեցին հետաքրքրել կոմեդիաներ ու սերիալներ, հիմա արդեն՝ ալգորիթմով արված մի ժամանոց «սալաթ-ֆիլմեր»՝ առանց հեղինակի ու այստեղից-այնտեղից գողացված սցենարով»,- ասում է նա:

Կինոռեժիսորն անդրադառնում է նաև «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու որոշման նախագծին. «Իրական Հայաստան ֆրազան չեմ ընդունում: Ի՞նչ է նշանակում՝ իրական Հայաստան, ինչ ունես այս պահի՞ն: Վաղը մի քիչ պակասեց, Աստված չանի, կարո՞ղ է իրական Հայաստանը դառնալ Կասկադը միայն: Ճապոնացիների համար Ֆուձիյաման իրական Ճապոնիա՞ է, թե՞ չէ, սիմվո՞լ է, թե՞ չէ, ում ձեռքն ուզում է՝ ընկնի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան