Եվրահանձնաժողովը խախտումներ է հայտնաբերել TikTok-ի, Facebook-ի և Instagram-ի մոտ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Եվրահանձնաժողովը հայտնել է, որ սոցիալական հարթակները՝ TikTok-ը, Facebook-ը և Instagram-ը, խախտում են թափանցիկության պարտավորությունները, որոնց իրագործումը սահմանված է ԵՄ «Թվային ծառայությունների մասին» օրենքով (Digital Services Act, DSA), փոխանցում է DW-ն։

Կարգավորողի նախնական գնահատմամբ՝ հարթակները բարդացնում են հետազոտողների մուտքը տվյալներին և չեն ապահովում բողոքների ու ծանուցումների համար արդյունավետ մեխանիզմներ։

ԵԽ տվյալներով՝ բոլոր երեք հարթակներն ստեղծում են խոչընդոտներ, որոնք հաճախ հանգեցնում են «թերի կամ ոչ վստահելի տվյալների հավաքագրման» և բարդացնում են գիտական հետազոտությունները՝ այդ թվում պարզելու համար՝ արդյո՞ք անչափահասները ենթարկվում են ապօրինի կամ վնասակար բովանդակության ազդեցությանը։ Հանձնաժողովը շեշտել է, որ հարթակների բաց տվյալների հասանելիությունը DSA-ի տրամաբանության հիմնական տարրերից է, քանի որ այն թույլ է տալիս ավելի լավ հասկանալ խոշոր օնլայն հարթակների գործունեության հետևանքները հասարակության համար։

Բացի այդ, Meta-ն մեղադրվում է այն բանի համար, որ Facebook-ում և Instagram-ում չկան օգտատերերի համար հարմարավետ գործիքներ ապօրինի նյութերի մասին հաղորդելու համար՝ օրինակ՝ երեխաների նկատմամբ սեքսուալ բռնության տեսանկյունից արված բովանդակության կամ ահաբեկչության քարոզչության դեպքում։

Եվրահանձնաժողովից հայտնում են՝ բողոքների ընթացակարգերը չափազանց բարդ են և ունեն «դիզայնի մանիպուլյատիվ տարրեր», որոնք կարող են մարդկանց զերծ պահել բողոք ներկայացնելուց։ DSA-ի համաձայն՝ հարթակները պարտավոր են արագ ստուգել և հեռացնել ապօրինի բովանդակությունը՝ բողոքի ստացումից հետո։

Meta-ն և TikTok-ը հնարավորություն ունեն ծանոթանալու Եվրահանձնաժողովի նախնական եզրակացություններին և ներկայացնելու գրավոր պատասխաններ։ Եթե խախտումները հաստատվեն, ընկերություններին կարող են սպառնալ տուգանքներ՝ մինչև իրենց համաշխարհային տարեկան շրջանառության 6 տոկոսի չափով։ Եվրահանձնաժողովը նաև չի բացառում հարկադրողական տուգանքների կիրառումը՝ կանոնների պահպանման նպատակով։

DSA-ն պարտավորեցնում է օնլայն հարթակներին ձեռնարկել քայլեր՝ օգտատերերին պաշտպանելու ապօրինի բովանդակությունից, ապրանքներից և ծառայություններից։ Ամենախիստ կանոնները վերաբերում են խոշորագույն հարթակներին, որոնք ունեն ավելի քան 45 միլիոն օգտատեր ԵՄ տարածքում, ինչպիսիք են՝ Facebook-ը, Amazon-ը կամ Google-ը։ Այս ընկերությունները գտնվում են Եվրահանձնաժողովի անմիջական վերահսկողության տակ, և դրանց նկատմամբ արդեն իսկ ընթանում են մի շարք այլ հետաքննություններ։