Գյումրիի Թատերական հրապարակում կկայանա «Ավետիք Իսահակյան-150. երգեր և երկեր» փառատոնը

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ին, Գյումրիի Թատերական հրապարակում կկայանա «Ավետիք Իսահակյան-150. երգեր և երկեր» փառատոնը։

«Ծրագրի նպատակն է Գյումրիում կազմակերպել մեծ տոնախմբություն և ևս մեկ անգամ ներկայացնել Իսահակյանի գրական ժառանգությունն ու համախմբել Վարպետի ստեղծագործության սիրահարներին, ինչպես նաև նպաստել փառատոնային միջավայրի զարգացմանն ու զբոսաշրջիկների ներգրավմանը:

Ծրագիրն իրականացնում է «Այ-Լինկ» գաղափարների բաց հարթակ կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ համագործակցելով տասնյակ կրթական ու մշակութային կազմակերպությունների, ստեղծագործական խմբերի և անհատների հետ։

«Երկեր և երգեր» նախագծի «Իսահակյանը՝ երգերի մեջ» համերգի ընթացքում ելույթ կունենա Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը, որը կներկայացնի Իսահակյանի խոսքերով գրված և հատուկ նվագախմբի համար մշակված ստեղծագործություններ»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։