Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրը լավ հնարավորություններ է բացում բոլորի համար. ԱՄՆ-ում Բաքվի դեսպան

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրը աննախադեպ առաջընթաց է, այն պատմական նշանակություն ունի և լավ հնարավորություններ է բացում բոլորի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը՝ Վաշինգտոնում «Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում. նոր ռազմավարական հնարավորությունների բացահայտում» խորագրով համաժողովում ելույթ ունենալիս, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ Ադրբեջանն առավելագույնս կօգտագործի և առաջ կմղի այդ ներուժը։

«Ադրբեջանի նախագահը վերացրել է մեր երկրի տարածքով Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Կարծում եմ՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանը նույնպես բարձր է գնահատել դա, և հավանական է, որ այս ուղղությամբ կձեռնարկվեն համատեղ գործողություններ։ 1990-ականների սկզբին մեր քննարկումների ժամանակ մենք փորձում էինք հասկացնել, որ եթե միասին գործենք, դա բոլորիս օգուտ կբերի։ Սակայն դա տեղի չունեցավ։ Միայն հիմա է դա դարձել իրականություն։ Ադրբեջանը, Միացյալ Նահանգների և մի շարք այլ գործընկերների զգալի աջակցությամբ, հասել է նրան, որ երկու երկրները գործեն միասին»,- նշել է Ադրբեջանի դեսպանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի