Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի 19 բնակավայրեր ռուսական հարվածի հետևանքով մնացել են առանց էլեկտրաէներգիայի

Լուրեր

03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
Բոլորը

Ռուսական զորքերը հոկտեմբերի լույս 24-ի գիշերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի մի քանի շրջանների։ Կիրովոգրադի մարզում հարվածներ են հասցվել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտներին, փոխանցում է Current time-ը։

«Այս անգամ հարված Նովոուկրաինսկի շրջանի տարածքին։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան»,- ասել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Անդրեյ Ռայկովիչը՝ հավելելով, որ 19 բնակավայր մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

Հարձակման հետևանքով վնասվել են Կիրովոգրադի, Խարկովի և Սումիի մարզերի երկաթուղային ենթակառուցվածքները։

«Ուկրզալիզնիցան» հայտնել է, որ որոշ գնացքներ ուշացել են. ընկերությունն օգտագործում է համակցված տրանսպորտ, պահեստային քարշակ և շրջանցող երթուղիներ։

Խերսոնում ռուսական ուժերը հարվածել են Կորաբելնի շրջանին, որի հետևանքով վիրավորվել է 6 մարդ, այդ թվում՝ 16-ամյա դեռահաս: Ըստ տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինի՝ վնասվել են բնակելի շենքեր և մասնավոր տներ։

Վարչակազմի տելեգրամ ալիքը ավելի ուշ հաղորդել է, որ տուժածների թիվը հասել է 10-ի, իսկ մեկ կին մահացել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի