Մերձմոսկովյան Կրասնոգորսկում ԱԹՍ-ն մխրճվել է բնակելի շենքի մեջ. հինգ մարդ վիրավորվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքում անօդաչու թռչող սարքը մխրճվել է Տիեզերագնացների բուլվարում գտնվող բարձրահարկ բնակելի շենքի 14-րդ հարկի բնակարանի մեջ։ Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը, գրում է Meduza-ն։

Վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Տուժածներից չորսը տեղափոխվել են հիվանդանոցներ. մեծահասակները՝ գանգուղեղային վնասվածքներով, կոտրվածքներով և բեկորային վերքերով, իսկ երեխան՝ թեթև վնասվածքներով։ Շենքից տարհանվել է 70 մարդ, վնասվել է երեք բնակարան։

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի 13 շրջաններում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 111 անօդաչու թռչող սարք։ Ռոստովի մարզում որսացել են 34 ԱԹՍ, Բրյանսկի մարզում՝ 25 և Մոսկվայի մարզում՝ մեկը։

Ռոստովի մարզի Նովոշախտինսկ քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով բռնկված հրդեհից բնակելի շենքերը, մանկապարտեզը և տեխնիկումը մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Տուժածներ չկան, հայտնել է մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի