Թրամփը հայտարարել է Կանադայի հետ առևտրային բանակցությունների «անհապաղ» դադարեցման մասին՝ մաքսատուրքերի դեմ գովազդի պատճառով

Լուրեր

01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհապաղ դադարեցնում է Կանադայի հետ բոլոր առևտրային բանակցությունները՝ Օտտավային մեղադրելով մաքսատուրքերի դեմ գովազդային արշավում նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանին սխալ մեջբերելու համար, գրում է France 24-ը։

«Նրանց անպատկառ վարքագծի պատճառով Կանադայի հետ բոլոր առևտրային բանակցությունները դադարեցվում են։ Ռոնալդ Ռեյգանի հիմնադրամը հենց նոր հայտարարեց, որ Կանադան խարդախորեն օգտագործել է կեղծ գովազդ, որտեղ Ռոնալդ Ռեյգանը բացասաբար է խոսում մաքսատուրքերի մասին»,- գրել է Թրամփը իր Truth Social ցանցում։

Երկու հարևանների միջև հարաբերություններում այս վերջին շրջադարձը տեղի է ունենում Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի՝ Սպիտակ տանը Թրամփի հետ հանդիպումից ընդամենը երկու շաբաթ անց, որի նպատակն ԱՄՆ-ի խիստ մաքսատուրքերի մեղմացմանը նպաստել էր։

Ռոնալդ Ռեյգանի հիմնադրամը X-ում հայտարարել է, որ Կանադայի Օնտարիո նահանգի կառավարությունն «ընտրողաբար աուդիո և վիդեո» ձայնագրություններ է օգտագործել Ռեյգանի 1987 թվականի ապրիլին առևտրի վերաբերյալ ազգին ուղղված ուղերձից։ Հայտարարության մեջ ասվում է, որ գովազդը «խեղաթյուրում է» Ռեյգանի ասածը ելույթում, նշվում է, որ կազմակերպությունը «քննարկում է այս հարցը լուծելու իրավական տարբերակները»։

Թրամփը նշել է, որ գովազդը նախատեսված էր «միջամտելու ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմանը», որը պետք է որոշում կայացնի իր կողմից սահմանված լայնածավալ համաշխարհային մաքսատուրքերի վերաբերյալ։

Առևտրային բանակցությունները դադարեցնելու՝ հանկարծակի որոշումը հարված կլինի Քարնիի համար, որին Թրամփը հոկտեմբերի 7-ի հանդիպման ժամանակ անվանել էր «աշխարհի մակարդակի առաջնորդ»՝ հավելելով, որ կանադացին «շատ գոհ» կլինի իրենց քննարկումից։

Երկու ուղղություններով միջսահմանային առևտրի շուրջ 85%-ը մնում է առանց մաքսատուրքի, քանի որ Միացյալ Նահանգներն ու Կանադան շարունակում են պահպանել Հյուսիսամերիկյան առևտրային համաձայնագիրը՝ USMCA-ը։

Այնուամենայնիվ, Թրամփի գլոբալ ոլորտային մաքսատուրքերը, մասնավորապես, պողպատի, ալյումինի և ավտոմեքենաների վրա, ծանր հարված են հասցրել Կանադային՝ առաջացնելով աշխատատեղերի կորուստ և վնասելով բիզնեսին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի