Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է Գազայում հատուկ խմբին միանալու պատրաստակամությունը

Լուրեր

01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պատրաստ են մասնակցել իրենց հանձնարարված ցանկացած առաքելության՝ Գազայի վերակառուցման և կայունացման միջազգային ջանքերի շրջանակում՝ հրադադարի համաձայնագրից հետո, գրում է Turkish Minute-ը։

Պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք թուրքական զորքերը կծառայեն Գազայի աշխատանքային խմբում, նախարարության աղբյուրները նշել են, որ անկլավում մարդասիրական ճգնաժամն օգնության մատակարարումը և ավերված ենթակառուցվածքների վերակառուցումը դարձրել է հրատապ առաջնահերթություն։

«Այս համատեքստում ստեղծվել է Քաղաքացիական-ռազմական համակարգման կենտրոն (CMCC)՝ Գազայի հարցերով աշխատանքային խմբի ձևավորումը համակարգելու համար։ Այս կառուցվածքի շրջանակում նախատեսվում է ստեղծել Միջազգային կայունացման ուժեր (ISF), որոնց կհանձնարարվի անվտանգության պարեկություն անցկացնել, քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանել, մարդասիրական օգնություն հասցնել, սահմանները պաշտպանել, տեղական անվտանգության ուժերը մարզել և հրադադարի ռեժիմը վերահսկել»,- ասել են նախարարությունից։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Թուրքիայի զինված ուժերը, «նախկինում իրականացված խաղաղապահ առաքելություններից ստացված փորձի հիման վրա, պատրաստ են կատարել իրենց վրա դրված ցանկացած պարտականություն՝ միջազգային իրավունքի շրջանակում խաղաղության հաստատման և պահպանման համար»։

Նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է ռազմական և դիվանագիտական ​​խորհրդակցությունները այլ երկրների հետ՝ «որպես հրադադարի համաձայնագրի չորս երաշխավորներից մեկը»։

Այս հայտարարությունները հնչում են Գազայում հրադադարի մոնիթորինգին, ինչպես նաև դրան առնչվող գործողություններին Թուրքիայի հնարավոր մասնակցության վերաբերյալ քննարկումների ֆոնին։ Մինչ ԱՄՆ պաշտոնյաները, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Թուրքիայի դերը որակել են որպես «կառուցողական», Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բացառել է թուրքական զորքերի տեղակայումը Գազայում կամ Իսրայելի տարածքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի