Գործակալների լյուստրացիան կձախողվեր ՀՀ-ում, եթե իշխանությունը դա աներ․ վստահ չեմ՝ արխիվները ՀՀ-ում լինեն․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Ո՞րն է վարչապետի՝ կիրակի օրը Հովհաննավանք սպասվող այցի նպատակը՝ Տեր Արամի հետ պատարագի մասնակցելու՝ այն դեպքում, երբ կա մեծ լարվածություն այս թեմայի շուրջ բարձրաստիճան հոգևորականության և աշխարհիկ իշխանության ներկայացուցիչների միջև, արդյո՞ք վարչապետի ներկայությունն այնտեղ՝ չի դիտարկվի իբրև սադրանք։

Factor TV-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասում է, թե «Կտրիճ Ներսիսյանը չպիտի լիներ վեհարանում, որ կարգալույծ աներ որևէ մեկին»։

«Գրավե՛լ են եկեղեցին այդ մարդիկ։ Կտրիճ Ներսիսյանը թող հերքի, որ երեխա ունի, եթե պնդում է՝ կեղծ է զավակ ունենալու հարցը։ Վեհարանը գրաված այդ անձինք արշավ են սկսել եկեղեցու դեմ, Նիկոլ Փաշինյանի արածը ՀԱԵ-ն լավը դարձնելու մասին է։ Վարչապետը եկեղեցին լավը դարձնելու արշավ է ձեռնարկել, իսկ վեհարանը գրաված որոշ անձինք արշավ են սկսել եկեղեցու դեմ»։ Հարցին՝ ինչքանո՞վ է հարիր երկրի ղեկավարին ԱԺ ամբիոնից խոսել հոգևորականի՝ «ԿԳԲ»-ի ագենտ լինելու, մյուսի դեպքում՝ «սեռական մոլագար» լինելու մեջ, ընդ որում՝ հղում է արվում ընտանիքին պատկանող մեդիայի եթերում հնչած մեկնաբանության վրա, ոչ թե փաստի, պարոն Խանդանյանը չբացառեց նաև իրավական գործընթացներն այս ուղղությամբ․ «Գործակալների լյուստրացիան կձախողվեր ՀՀ-ում, եթե իշխանությունը դա աներ․ վստահ չեմ՝ արխիվները ՀՀ-ում լինեն։ Վարչապետի ասած ԿԳԲ ագենտի մեղադրանքը միայն ԽՍՀՄ-ին չի առնչվում․ հուսամ՝ իրավապահները կզբաղվեն դրանով»,- ասաց Սարգիս Խանդանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան