Էստոնիան բարձր է գնահատում «ՀՀ-ի խաղաղության առաջմղման Ադրբեջանի ջանքերը»

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան ադրբեջանական իշխանամերձ APA գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ բարձր են գնահատում «Ադրբեջանի ջանքերը՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն առաջ մղելու հարցում»։

«Էստոնիան վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանը և կայուն համագործակցությանը նպաստող բոլոր նախաձեռնություններին: Մենք ողջունում ենք Ադրբեջանի ջանքերը՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն առաջ մղելու հարցում: Այս օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարությունը դրական ազդանշան է, որը ցույց է տալիս երկու կողմերի հանձնառությունը հարաբերությունների կարգավորմանը և բարիդրացիական հարաբերություններին»,- ասել է նա։

Պաշտոնյան հավելել է՝ Էստոնիան հույս ունի, որ այս դինամիկան կշարունակվի՝ հանգեցնելով Վաշինգտոնյան համաձայնագրերի իրականացմանը, տրանսպորտային ուղիների բացմանը և երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը:

«ԵՄ շրջանակում, այդ թվում՝ TRIPP նախաձեռնության միջոցով, Էստոնիան աջակցում է կապակցման բարելավման նախագծերին, ենթակառուցվածքային օգնությանը և վստահության ամրապնդման գործողություններին, որոնք կարող են ամրապնդել խաղաղությունը»,- հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարարը։

Նա նաև նշել է, որ Էստոնիան պատրաստվում է Ադրբեջանում դեսպանատուն բացել, քանի որ Բաքուն կարևոր գործընկեր է Հարավային Կովկասում՝ ինչպես Էստոնիայի, այնպես էլ ԵՄ-ի համար։

Հավելենք, որ նախօրեին Ցահքնան Բաքվում հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի