Իսրայելի կողմից Արևմտյան ափի բռնակցման քվեարկությունը սպառնում է Գազայում հրադադարին․ Մարկո Ռուբիոն նախազգուշացնում է 

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իսրայելի Քնեսեթի կողմից Արևմտյան ափի բռնակցման ուղղությամբ ձեռնարկված քայլը կսպառնա նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայում հակամարտությունը դադարեցնելու ծրագրին, որը մինչ օրս հանգեցրել է անկայուն հրադադարի, գրում է France 24-ը։

«Այո, դա քվեարկություն է Քնեսեթում։ Բայց կարծում եմ՝ նախագահը հստակեցրել է, որ մենք այս պահին դրան չենք աջակցի, և մենք կարծում ենք, որ դա պոտենցիալ սպառնում է խաղաղության համաձայնագրին»,- լրագրողներին ասել է Ռուբիոն Իսրայել մեկնելուց առաջ։

Ռուբիոյի այցը Իսրայել, որի մասին չորեքշաբթի հայտարարել էր Պետքարտուղարությունը, վերջինն է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, որը ձգտում է պահպանել Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» զինյալ խմբավորման միջև փխրուն զինադադարը։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նույնպես այս շաբաթ ժամանել է Իսրայել և հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Նախաըտեսվում է նաև նրա հանդիպումը պաշտպանության նախարար Իսրայել Կացի և ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերի հետ։

Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Ռուբիոն այցելում է Իսրայել՝ աջակցելու Թրամփի՝ Գազայի պատերազմը դադարեցնելու 20 կետանոց ծրագրի իրականացմանը։

Իսրայելի օրենսդրությունն օկուպացված Արևմտյան ափին կիրառելու մասին օրինագիծը, որը համարժեք է պաղեստինցիների կողմից որպես իրենց սեփական պետություն պահանջվող հողերի բռնակմանը, չորեքշաբթի նախնական հավանություն է ստացել Իսրայելի խորհրդարանի կողմից։ Շուրջ 700,000 իսրայելցիներ ապրում են Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափի բնակավայրերում։ ՄԱԿ-ը և միջազգային հանրության մեծ մասն այս բնակավայրերը համարում են անօրինական՝ միջազգային իրավունքի համաձայն։

Այնուամենայնիվ, Իսրայելի կառավարությունը հղում է կատարում Արևմտյան ափի հետ աստվածաշնչյան և պատմական կապերին՝ այն տարածքին, որը նա համարում է վիճելի, և դեմ է Պաղեստին պետության ստեղծմանը։

Այս քվեարկությունն օրենքն ընդունելու համար անհրաժեշտ չորս քվեարկություններից առաջինն է և համընկել է Վենսի՝ Իսրայել այցի հետ ու տեղի ունեցել Թրամփի հայտարարությունից մեկ ամիս անց, որ թույլ չի տա Իսրայելին բռնակցել Արևմտյան ափը։

Նեթանյահուի «Լիքուդ» կուսակցությունը մերժել է իշխող կոալիցիայից դուրս գտնվող պատգամավորների կողմից առաջարկված օրինագիծը, որն ընդունվել է 120 օրենսդիրներից 25 կողմ և 24 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Ընդդիմադիր կուսակցության կողմից առաջարկվող երկրորդ օրինագիծը, որն առաջարկում էր Երուսաղեմի մոտ գտնվող Մաալե Ադումիմ բնակավայրի բռնակցումը, ընդունվել է ձայների 31 կողմ և 9 դեմ հարաբերակցությամբ։

Նեթանյահուի կառավարությունը քննարկում էր բռնակցումը որպես պատասխան իր արևմտյան դաշնակիցների կողմից սեպտեմբերին Պաղեստինի պետության ճանաչմանը, սակայն, կարծես, հրաժարվել է  այդ քայլից, երբ Թրամփը առարկել էր։

Բնակավայրերի շինարարությունն արագորեն ընդլայնվում է 2022 թվականից ի վեր, ինչ Նեթանյահուի կառավարությունը իշխանության է եկել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի