ՌԴ ՊՆ-ն հայտնել է 139 ԱԹՍ-ների խոցման մասին․ Ռյազանի գործարանում հրդեհ է բռնկվել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՌԴ Ռյազանի մարզի նահանգապետ Պավել Մալկովը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի բեկորները հրդեհ են առաջացրել մարզի ձեռնարկություններից մեկում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան, գրում է Meduza-ն։

Astra տելեգրամ ալիքը, հղում անելով տեղի բնակիչներին, հայտնել է, որ Ռյազանի նավթավերամշակման գործարանն է  հարվածի ենթարկվել: Գործարան մուտքը փակվել է:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի լույս 23-ի գիշերը ՀՕՊ ուժերը ոչնչացրել կամ որսացել  են ուկրաինական 139 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 22 անօդաչու թռչող սարք Բելգորոդի մարզի, 21-ը՝ Վորոնեժի մարզի, 14-ը՝ Ռյազանի մարզի և 13-ը՝ Ռոստովի մարզի վրա։ Բրյանսկի մարզում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է մեկ կին։ Նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի խոսքով՝ Կլիմովսկի շրջանի Նովյե Յուրկովիչի գյուղում անօդաչու թռչող սարքը հարվածել է շարժվող քաղաքացիական մեքենայի։ Մեքենան վարող կինը զոհվել է։

Բելգորոդի մարզի Կուկուևկա գյուղում մարդատար մեքենայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է մեկ տղամարդ, ասել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Երկու վիրավոր կա։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը պարբերաբար հարվածներ են հասցնում Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին և այլ վառելիքաէներգետիկ օբյեկտներին, որոնք հաճախ  ստիպված են լինում դադարեցնել գործունեությունը այդ հարձակումների պատճառով: Անօդաչուների հարձակումների հետևանքով նավթավերամշակման գործարանների աշխատանքի դադարեցումը Ռուսաստանում վառելիքի պակասի պատճառներից մեկն է:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի