ԵՄ-ն ընդունել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը․ այն ներառում է ռուսական հեղուկ գազից հրաժարում

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Եվրամիությունը ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը։ Այս մասին ասվում է Դանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը նախագահում է ԵՄ խորհրդում, փոխանցում է Current time-ը։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտնել է, որ պատժամիջոցները, ի թիվս այլնի, ուղղված են ռուսական բանկերին, կրիպտոարժույթների փոխանակման կետերին և Հնդկաստանի ու Չինաստանի կազմակերպություններին:

«ԵՄ-ն սահմանափակում է ռուս դիվանագետների տեղաշարժը՝ անկայունացման փորձերը կանխելու համար: Պուտինի համար ավելի ու ավելի դժվար է դառնում ֆինանսավորել այս պատերազմը»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Նոր փաթեթը ներառում է ռուսական հեղուկ բնական գազից հրաժարում մինչև 2027 թվականի հունվարի 1-ը (նախատեսվածից մեկ տարի շուտ) և «Ռոսնեֆտ»-ի ու «Գազպրոմ Նեֆտ»-ի հետ գործարքների լիակատար արգելք։ Ավելին՝ պատժամիջոցներ են կիրառվում Ռուսաստանի ստվերային նավատորմի 117 տանկերների նկատմամբ (դրանց հետ մեկտեղ ԵՄ պատժամիջոցների կենթարկվեն 588 նավ)։

Европейская правдa-ի տվյալներով՝ արգելք է մտցվում նաև հինգ ռուսական բանկերի հետ գործարքների, Ռուսաստանի քաղաքացիներին և ընկերություններին կրիպտոարժույթների ծառայությունների մատուցման, ռուսական էլեկտրոնային վճարային համակարգերի, մասնավորապես, «Միր»-ի, երրորդ երկրին վաճառքից հետո առաջին հինգ տարիների ընթացքում Ռուսաստանի կողմից օգտագործվող ինքնաթիռների և նավերի ապահովագրության, ինը ռուսական «հատուկ տնտեսական գոտիների» հետ նոր պայմանագրերի կնքման, հինգ բանկերի, մեկ կրիպտո բորսայի և Տաջիկստանի, Ղրղզստանի, Պարագվայի, ԱՄԷ-ի և Հոնկոնգի նավթային  երկու ընկերությունների հետ գործարքների վրա։

Պատժամիջոցների ցանկում ներառված է նաև 45 ընկերություն, այդ թվում՝ երեքը՝ Հնդկաստանում, երկուսը՝ Թաիլանդում, իսկ 12-ը՝ Չինաստանում և Հոնկոնգում: Նշվում է, որ դրանցից շատերը կապ ունեն անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների հետ։

ԵՄ-ն արդեն արգելել է Ռուսաստանից ծովային ճանապարհով հում նավթի ներմուծումը և ռուսական նավթի գնի շեմ սահմանել մեկ բարելի համար 47,60 դոլար (մինչև 2025 թվականի ամառվա համար 60 դոլարի փոխարեն): Նախկինում մշակված ծրագրի համաձայն՝ ԵՄ-ն նախատեսում էր արգելել ռուսական նավթի և գազի ներմուծումը մինչև 2028 թվականի հունվարի 1-ը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի