Չեյլաբինսկում «Ռոստեխ»-ի ռազմական գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ զոհեր կան

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՌԴ Չելյաբինսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Տեքսլերը հոկտեմբերի 22-ի ուշ երեկոյան հայտնել է, որ Կոպեյսկի գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Ավելի ուշ նա հայտնել է նույն գործարանում ևս մեկ պայթյունի և հրդեհի մասին։  Նահանգապետի խոսքով՝ ինը մարդ զոհվել է, հինգը՝ ծանր վիճակում հոսպիտալացվել, գրում է Forbes.ru-ն։

«Այս պահին անօդաչու թռչող սարքի ներխուժման վարկածը հաստատված չէ»,- գրել է նահանգապետը:

Նա պարզաբանել է, որ երկրորդ պայթյունը տեղի է ունեցել «հրդեհի օջախում»: Տեքսլերի խոսքով՝ ծանր վիրավորները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ, մահացածների թիվը հստակեցնում է։ Նա վստահեցրել է, որ քաղաքացիական օբյեկտների կամ Կոպեյսկի բնակիչների համար սպառնալիք չկա։

Ավելի ուշ Ալեքսեյ Տեքսլերը թարմացված տվյալներ է ներկայացրել՝ նշելով, որ զոհերի թիվը հասել է 10-ի։

Տեղական «Курс дела» լրատվականի տվյալներով՝ պայթյունները տեղի են ունեցել Կոպեյսկի «Պլաստմասս» գործարանում, դրա տարածքը շրջափակված է ոստիկանության կողմից։

Գործարանը «Ռոստեխ»-ի մաս է կազմում։ Այն մասնագիտանում է պայթուցիկ նյութերի և զինամթերքի արտադրության մեջ, ինչպես նաև ոչնչացնում է ժամկետանց զինամթերքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի