Շվեդիան և Ուկրաինան Կիևին մինչև 150 Gripen կործանիչ մատակարարելու մտադրության նամակ են ստորագրել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Շվեդիան և Ուկրաինան ստորագրել են մտադրության նամակ՝ Կիևին մինչև 150 Gripen կործանիչ մատակարարելու վերաբերյալ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը փաստաթուղթը ստորագրել են Լինչեպինգում, որտեղ գտնվում է Saab ավիաշինական գործարանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մտադրությունների մասին նամակը պարտավորեցնող համաձայնագիր չէ, ինչպես պարզ է դարձել երկու առաջնորդների հայտարարություններից։

«Մենք լիովին գիտակցում ենք, որ առջևում երկար ճանապարհ ունենք անցնելու։ Սակայն այսօրվանից մենք հանձնառու ենք ուսումնասիրել բոլոր տարբերակները՝ ապագայում Ուկրաինային մեծ քանակությամբ Gripen-ներ տրամադրելու համար»,- ասել է Քրիստերսոնը։

Զելենսկին, իր հերթին, նաև նշել է, որ ստորագրված փաստաթուղթը նախապատրաստական ​​քայլ է դեպի լիարժեք պատվեր։

«Մենք սկսել ենք աշխատանքները Ուկրաինայի համար Gripen կործանիչներ ձեռք բերելու ուղղությամբ և ակնկալում ենք, որ ապագա պայմանագիրը թույլ կտա մեզ գնել առնվազն 100նման կործանիչ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Շվեդիան 2013 թվականին պատվիրել է 60 նորագույն սերնդի Gripen E կործանիչ, և միայն երեկ է ստացել դրանցից առաջինը։ Saab-ը մեծ պատվերներ ունի Բրազիլիայի և Թաիլանդի նման երկրներից, սակայն յուրաքանչյուր պայմանագիր վերաբերում է զգալիորեն ավելի փոքր թվով ինքնաթիռների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի