Բաքվի կողմից ՀՀ-ի հետ կապերի համար դատապարտված ադրբեջանցի ակտիվիստը սպառնում է ինքնասպան լինել մենախցում հայտնվելուց հետո

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

OC Media-ի բանտարկված թղթակից, գիտնական Բահրուզ Սամեդովն Ադրբեջանում Ումբակիի բանտից տեղափոխվել է թիվ 11 բանտ և հայտնվել մենախցում։ Նրա տատիկը՝ Զիբեյդա Օսմանովան, պատմել է, որ նոր պայմանները կրկին ինքնասպանության մտքեր են հասցրել Սամեդովին։ Օսմանովան OC Media-ին ասել է, որ թոռը երկուշաբթի զանգահարել է իրեն և ասել, որ մեկուկես ամսից կվերադառնա իր բանտ: Նա հավելել է, որ երեքշաբթի իրեն թույլ չեն տվել տեսակցել Սամեդովին։

Տատիկի հետ հեռախոսազրույցում Սամեդովն ասել է, որ չի հասկանում, թե ինչու են իրեն տեղափոխել թիվ 11 բանտ և ինչու են իրեն օգտագործում որպես խաղաքարի:

«Նա ասաց, որ այդ մարդիկ իրեն մահ են մաղթում, և քանի որ ինքը նման վերաբերմունքի է բախվել, խնդրել է նրանց սպանել իրեն»,- ասել է  Օսմանովան։

Սամեդովի փաստաբան Զիբեյդա Սադիգովան OC Media-ին ասել է՝ քանի որ նա դատապարտվել է ծանր հանցագործության՝ պետական ​​դավաճանության համար, ամենայն հավանականությամբ, կպահվի խիստ ռեժիմի տակ։

Ակտիվիստ Գյուլնարա Մեհդիևան էլ սոցիալական ցանցերում գրել է, որ Սամեդովը կապրի «փակ, մեկուսացված բանտում» Ումբակի վերադառնալուց հետո, որը հիմնականում օգտագործվում է ծանր հանցագործությունների համար դատապարտվածների պահման նպատակով։

«Նա կլինի առանց հեռուստացույցի, առանց ռադիոյի, առանց նվերների, այցելությունները կթույլատրվեն միայն երկու-երեք ամիսը մեկ անգամ։ Նույնիսկ եթե այցելությունները թույլատրվեն, Ումբակին գտնվում է անապատի մեջտեղում, ինչը թույլ չի տալիս նրա միակ ազգականին՝ 82-ամյա տատիկին, հասնել այնտեղ։ Սա արվում է Բահրուզի վրա ուժեղ հոգեբանական ճնշում գործադրելու և նրան ոչնչացնելու համար»,- գրել է  նա։

Նախկինում, Ումբակիի բանտում գտնվելիս, Օսմանովան OC Media-ին ասել էր, որ Սամեդովն ապրում է խցում երկու այլ անձանց հետ։

«Նա ասել է, որ սենյակը մութ է, հեռուստացույց ու ռադիո չկա։ Խցում միայն մեկ պատուհան կա, և նրանց թույլ չէին տալիս դուրս գալ խցից։ Նա շատ չէր խոսում և միայն ասում էր, որ խցում ցուրտ է, իսկ գիշերները մրսում է»,- նշել էր Օսմանովան։

Նրա խոսքով՝ օգոստոսին դիմել են պետական ​​մարմիններին և սեպտեմբերի վերջին ստացել պատասխան։

«Մեկը նամակ է գցել դռանս տակ։ Այն պարունակում էր միայն մեկ նախադասություն. «Ձեր նամակն ուղարկվել է նախագահի օգնական] Հիքմեթ Հաջիևին»»,- OC Media-ին ասել է Օսմանովան։

Սամեդովը նախկինում երկու անգամ ինքնասպանության փորձ է կատարել Ումբակի բանտում։

Բահրուզ Սամեդովը 2025 թվականի հունիսին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ «պետական ​​դավաճանության» մեղադրանքով։ Սամեդովը մեղադրվել է, իբր, Հայաստանի հետախուզական գործակալությունների հետ համագործակցելու մեջ։ Նա հերքել է առաջադրված բոլոր մեղադրանքները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի