Մենք վարչական ռեսուրս կիրառելո՞վ ենք հեղափոխություն արել․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Որ ընտրություններում մենք վարչական ռեսուրս՝ ուզելով թե չուզելով, անուղղակի օգտագործելու փորձ անենք, այդ ընտրություններում մենք պարտվելու ենք: Սա եղել է և կա իմ համոզմունքը»,-այս մասին խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Hetq-ի երեկվա հրապարակմանը, որը վերաբերում էր իշխող խմբակցության ֆեյսբուքյան փակ խմբում գրառումներից մեկին։

«Մենք վարչական ռեսուրս կիրառելո՞վ ենք Հայաստանում հեղափոխություն արել: Ինչպե՞ս կարող է որևէ քաղաքական ուժ իր հաջողության պատմությունից հրաժարվի և մտածի, որ կարող է Սերժի ու Ռոբերտի հաջողության պատմությունն ավելի հետաքրքիր լինել. դա ինքնասպանություն է այդ քաղաքական ուժի համար և քաղաքական գործչի համար: Սա իմ համոզմունքն է:

Որտեղ մենք այդ տրամաբանությամբ մտածենք, նույնիսկ չգործենք, այնտեղ միանշանակ պարտվելու ենք: Ես որևէ կասկած չունեմ, իսկ որտեղ մնանք մեր արժեքների շրջանակում, մենք այնտեղ, միանշանակ, հաղթելու ենք: Ապացույցը 2021 թվականի խորհրդարանական ընտրություններն են, որը ամբողջ միջազգային հանրության կողմից որակվեց որպես ազատ, մրցակցային և այդպես շարունակ»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան