Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Մոլդովայի նորընտիր խորհրդարանի առաջին նիստի ընթացքում ձևավորվել են վեց խմբակցություններ՝ «Գործողություն և համերաշխություն» կուսակցություն (ԳՀԿ), «Սոցիալիստական ​​կուսակցություն» (ՍԿԿ), «Կոմունիստական ​​կուսակցություն» (ԿՀԿ), «Այլընտրանք» դաշինք, «Մեր կուսակցություն» և «Ժողովրդավարություն տանը» կուսակցություն խմբակցությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Մասնավորապես, Մոլդովայի խորհրդարանի ընտրված անդամներն այսօր առաջին անգամ հավաքվել են՝ խորհրդարանական ղեկավարություն ընտրելու, խմբակցություններ և հանձնաժողովներ կազմելու, կառավարություն ձևավորելու գործընթացը սկսելու համար։ Մոլդովայում խորհրդարանական ընտրությունները տեղի էին ունեցել սեպտեմբերի 28-ին։

Դոյնա Գերմանը նշանակվել է ԳՀԿ խմբակցության ղեկավար, Սոցիալիստական ​​կուսակցության խմբակցությունը կղեկավարի Իգոր Դոդոնը, Կոմունիստական ​​կուսակցությանը՝ Դիանա Կարամանը, ընդդիմադիր «Այլընտրանքային» դաշինքինը՝ Հայկ Վարդանյանը, Ռենատո Ուսատին դարձել է «Մեր կուսակցություն» խմբակցության ղեկավար, իսկ «Ժողովրդավարություն տունը» կուսակցությանը՝ Վասիլե Կոստյուկը։ Նախկին վարչապետ Վասիլե Տարլևը հայտարարել է, որ առաջադրվելու է որպես անկախ պատգամավոր, քանի որ «Հայրենասիրական դաշինքը», որի մեջ էր մտնում նաև նրա «Մոլդովայի ապագա» կուսակցությունը, բաժանվել է սոցիալիստների և կոմունիստների։

Խմբակցություններ ձևավորելուց հետո պատգամավորները պետք է որոշեն, թե քանի տեղակալ կունենա խոսնակը, ապա կսահմանվի խորհրդարանական մշտական ​​բյուրոյի և խորհրդարանական հանձնաժողովների կազմը։

Մոլդովայի իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը, որն աջակցում է նախագահ Մայա Սանդուին, հայտարարել է խորհրդարանում իշխող մեծամասնություն ձևավորելու մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի