Սախարովի անվան մրցանակը շնորհվել է բելառուս և վրացի լրագրողների

Լուրեր

03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Բոլորը

Բելառուս լրագրող Անջեյ Պոչոբուտը և նրա վրացի գործընկեր Մզիա Ամագոլբելին դարձել են 2025 թվականի Անդրեյ Սախարովի անվան մտքի ազատության մրցանակի դափնեկիրները։ Որոշումը կայացվել է հոկտեմբերի 22-ին, Եվրախորհրդարանի նախագահության կողմից, որի կազմում են խոսնակը և բոլոր խորհրդարանական խմբերի ղեկավարները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Մրցանակի հանձնումը, որը ներառում է 50,000 եվրո դրամական մրցանակ, տեղի կունենա դեկտեմբերի 16-ին Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի լիագումար նիստում: Քանի որ Պոչոբուտը և Ամագլոբելին ներկայում բանտում են, մրցանակը, հավանաբար, կհանձնվի նրանց հարազատներից կամ ընկերներից մեկին։

Պոչոբուտից և Ամագլոբելիից բացի՝ այս տարվա թեկնածուների ցանկում էին նաև հակամարտության գոտիներում աշխատող լրագրողներ և մարդասիրական օգնության ոլորտի աշխատողներ, որոնց ներկայացնում են Պաղեստինի լրագրողների սինդիկատը, Պաղեստինի Կարմիր մահիկը և Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների համար ՄԱԿ-ի օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA), ինչպես նաև սերբ ուսանողները։

Անցյալ տարի Սախարովի մրցանակը շնորհվել էր Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ 58-ամյա Մարիա Կորինա Մաչադոյին և նրա 76-ամյա դաշնակցին՝ նախագահի նախկին թեկնածու Էդմունդո Գոնսալես Ուռուտիային։ Վերջինն անձամբ էր ընդունել մրցանակը. 2024 թվականի սեպտեմբերին նա ստիպված լքել է Վենեսուելան և այժմ ապրում է Իսպանիայում, որտեղ նրան քաղաքական ապաստան է տրամադրվել։ Մաչադոն, որը շարունակում է թաքնվել Վենեսուելայում, հեռակա է մասնակցել մրցանակաբաշխությանը։

2025 թվականին Մաչադոն արժանացել է արդեն Խաղաղության Նոբելյան  մրցանակի՝ Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքների պաշտպանության գործում իր «անխոնջ աշխատանքի» համար։ Նոբելյան կոմիտեն դեռևս չի հաստատել՝ արդյո՞ք նա կկարողանա մասնակցել մրցանակաբաշխությանը, որը տեղի կունենա Օսլոյում դեկտեմբերի 10-ին։

Մտքի ազատության մրցանակը, որը կրում է խորհրդային ֆիզիկոս և մարդու իրավունքների պաշտպան Անդրեյ Սախարովի անունը, հիմնադրվել է Եվրոպական խորհրդարանի կողմից 1988 թվականին: Այն շնորհվում է անհատներին կամ հասարակական կազմակերպություններին, որոնք աչքի են ընկել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության գործում։

Մրցանակի առաջին դափնեկիրներն էին Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Նելսոն Մանդելան և խորհրդային գրող, այլախոհ Անատոլի Մարչենկոն։

2009 թվականին մրցանակը շնորհվել է ռուսական «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությանը, 2018 թվականին՝ ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովին, որն այդ ժամանակ գտնվում էր Ռուսաստանում բանտում, 2021 թվականին՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին, իսկ 2022 թվականին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ու երկրի բնակիչներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի