Ադրբեջանի և ԱՄԷ-ի հատուկ նշանակության ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Երկկողմ համագործակցության պլանի համաձայն՝ Ադրբեջանը հյուրընկալում է «Անկոտրում գործընկերություն 2025» համատեղ հատուկ նշանակության զորքերի զորավարժությունները, որոնց մասնակցում են Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները և Միացյալ Արաբական Էմիրությունների (ԱՄԷ) նախագահական գվարդիայի հատուկ գործողությունների հրամանատարությունը։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել զորավարժությունների բացման արարողությունը։

Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքպեր Ջահանգիրովը հայտարարել է, որ զորավարժությունների հիմնական նպատակն է ընդլայնել երկու երկրների հատուկ նշանակության ուժերի միջև համագործակցությունը, կատարելագործել գործնական հմտությունները, փորձի փոխանակումը և զարգացնել զինծառայողների պրոֆեսիոնալիզմը։ Իրական մարտական ​​պայմաններին հարմարեցված սցենարների համաձայն՝ զորավարժության մասնակիցները կկատարելագործեն համակարգման և հրամանատարական ու վերահսկողական հմտությունները։

Տակտիկական վարժանքների ընթացքում մասնակիցները կկատարելագործեն իրենց մանևրելու ունակությունը, ճկունությունը և ղեկավարման հմտությունները, ինչպես նաև կտիրապետեն երկու երկրների հատուկ նշանակության ուժերի կողմից օգտագործվող տեխնիկային և մեթոդներին։ Անցկացվել է մասնակիցների համար ստեղծված ուսումնական բազաների ստուգում։

Հաղորդվում է, որ զորավարժություններում, որոնցում ներգրավված է զրահատեխնիկա, բանակային ավիացիա և անօդաչու թռչող սարքեր, ստորաբաժանումները կկատարեն մարտական ​​պատրաստության առաջադրանքներ, որոնք ներառում են կրակային պատրաստություն, օդադեսանտային հարձակում, դիպուկահարային գործողություններ, պայմանական հակառակորդի օբյեկտների շարքից դուրս բերում  և հակառակորդից բնակեցված տարածքի  մաքրում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի