ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Շատ ոգևորված եմ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացում վերջին դրական քայլերի շարքով, այդ թվում՝ Ադրբեջանի  կողմից հայտարարությամբ՝ Ադրբեջանով  Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին», հայտարարել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։

X-ի միկրոբլոգում գրառմամբ նա ընդգծել է նաև երեկ Ժնևում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների  խոսնակների հանդիպումը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակության փորձագետների նախատեսված կլոր սեղանի շուրջ քննարկումները Երևանում։

«ԵՄ-ն ջերմորեն ողջունում է այս գործնական զարգացումները և պատրաստ է աջակցել բոլոր նմանատիպ նախաձեռնություններին և վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցառումներին: Մենք հավասարապես ողջունում ենք  Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և վերագործարկման համար Հայաստան-Թուրքիա ևս մեկ հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքների հայտարարման մասին»,- նշել է Գրոնոն։

Հիշեցնենք՝ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։

Հայկական կողմը ողջունել է այս քայլը։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ տեղեկացրել է, որ շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի