Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Դաղստանի և Մորդովիայի ձեռնարկությունների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ուկրաինական ԱԹՍ-ները հոկտեմբերի լույս 22-ի գիշերը հարձակվել են Դաղստանի ձեռնարկություններից մեկի վրա։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիկովը, գրում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ ներկայում զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չկան, իսկ վնասի մասին տվյալները ճշտվում են։ Մելիկովը չի մանրամասնել, թե որ ձեռնարկության մասին է խոսքը։

Astra տելեգրամ ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է անօդաչու թռչող սարք։ Ըստ ալիքի՝ տեսանյութը նկարահանվել է Մախաչկալայում։ Ձայնագրության մեջ լսվում է պայթյունի ձայն։

ԱԹՍ-ները գրոհել են նաև Մորդովիան, հայտնել է հանրաետության ղեկավար Արտյոմ Զդունովը։ Ձեռնարկություններից մեկը  վնասվել է։

«Արտակարգ իրավիճակների ծառայությունները աշխատում են դեպքի վայրում, և բոլոր անհրաժեշտ ուժերն ու ռեսուրսները տեղակայվել են»,- ասել է նա՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի տարածքում և  բռնակցված Ղրիմում  ժամանակ խոցվել է 33 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Ութ անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Բրյանսկի մարզում, չորսական՝ Ազովի ծովում և Լենինգրադի մարզում, երեքական՝ Ղրիմում, Ռոստովի մարզում, Պսկովի մարզում և Սև ծովում, երկուական՝ Նովգորոդի մարզում և մեկական՝ Օրյոլի, Տվերի և Տուլայի մարզերում։

ՊՆ-ն չի հաղորդել Մորդովիայի և Դաղստանի վրա անօդաչու թռչող սարքերի մասին։

«Ռոսավիացիա»-ն էլ հայտնել է, որ գիշերը Կալուգայի, Պենզայի, Պսկովի, Կրասնոդարի, Յարոսլավլի, Վլադիկավկազի, Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայանները փակվել են ինքնաթիռների ընդունման և ուղարկման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի