Իշխանության զավթման փորձի մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործից նոր մանրամասներ են ներկայացվել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի նկատմամբ հարուցված քրեական գործի հետ կապված, որը տնային կալանքի տակ է և մեղադրվում է իշխանության բռնի զավթման փորձի ու պետական դավաճանության մեջ, որոշ մանրամասներ են ներկայացնում ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ իշխանամերձ APA գործակալության տեղեկությունների՝ Պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) Ռամիզ Մեհդիևի հետ կապված համապարփակ օպերատիվ-տեխնիկական միջոցառումներ է իրականացրել նրա դեմ քրեական գործի հարուցումից շատ առաջ։

Նշվում է, որ գոյություն ունի Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանի 2025 թվականի օգոստոսի 13-ի որոշումը այս միջոցառումների իրականացման վերաբերյալ։

Այս շաբաթ Ռամիզ Մեհդիևի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել տնային կալանքի կիրառումից առաջ կայացված մի քանի որոշումների դեմ։ Այդ նպատակով նրանք ուսումնասիրել են Պետ​​անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործի նյութերը, ինչպես նաև Սաբաիլի շրջանային դատարանի կողմից Պետական ​​անվտանգության ծառայության միջնորդագրի հիման վրա կայացված որոշումները։

Տեղեկատվության համաձայն՝ հաղորդագրությունների որսը կապի միջոցներով, նաև «Şərq-Qərb» հրատարակչության և այլ վայրերի խուզարկությունները կատարվել են դատարանի այս որոշման հիման վրա։

Ավելի վաղ լրատվամիջոցներում շրջանառվող հաղորդագրություններում Ռամիզ Մեհդիևի փաստաբանի պաշտոնում նշված է միայն Զաուր Աբիևը։ APA-ի կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Ռամիզ Մեհդիևն ունի ոչ թե մեկ, այլ երեք փաստաբան։ Նա վարձել է ևս երկուսին, որոնց անունները դեռևս չեն հրապարակվում։

Հավելենք, որ օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, թե Ռամիզ Մեհդիևը ծրագրել է նախագահ Իլհամ Ալիևի սպանությունը։ Ադրբեջանի նախագահական օդանավի փոխարեն, սակայն, խոցվել է AZAL-ի ինքնաթիռը։

Ավելի վաղ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը որոշում էր կայացրել Մեհդիևի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ։ Դատարանը, բավարարելով Ռամիզ Մեհդիևի նկատմամբ առանձնապես ծանր քրեական հանցագործությունների համար քրեական հետապնդում իրականացնելու միջնորդությունը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել 4 ամիս ժամկետով տնային կալանքը։ Նրան  մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 278.1 (պետական ​​իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ), 274 (պետական ​​դավաճանություն) և 193-1.3.2 (հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում) հոդվածներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի