Եվրոպացի առաջնորդները Զելենսկիի հետ միասին կոչ են արել պատերազմը դադարեցնել ներկա շփման գծում

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Դանիայի առաջնորդները, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ու Եվրոպական խորհրդի ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, որում կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցություններ՝ հիմնվելով շփման ներկայիս գծի վրա։ Փաստաթուղթը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում, գրում է The Insider-ը։

«Մենք վճռականորեն աջակցում ենք ԱՄՆ նախագահ Թրամփի դիրքորոշմանը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ, և որ ներկայիս շփման գիծը պետք է լինի բանակցությունների մեկնարկային կետը։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ միջազգային սահմանները ուժով փոխելու անթույլատրելիության սկզբունքին»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ռուսաստանը կիրառում է «բանակցությունների ձգձգման մարտավարություն»։ Ստորագրողները կարծում են՝ սա ցույց է տալիս, որ Ուկրաինան միակ կողմն է, որը «լուրջ է վերաբերվում խաղաղությանը»։ Հայտարարության հեղինակները մեղադրում են ՌԴ նախագահ Պուտինին «բռնությունն ու ավերածությունները շարունակաբար ընտրելու» մեջ։

Եվրոպացի առաջնորդներն ընդգծել են, որ Ուկրաինան պետք է լինի «առավելագույնս ուժեղ դիրքում՝ մինչև, ընթացքում և հետո ցանկացած հրադադարի ռեժիմի պարագայում»։ Նրանք հայտարարել են Ռուսաստանի տնտեսության և պաշտպանական արդյունաբերության վրա ճնշումը մեծացնելու ծրագրերի մասին, այդ թվում՝ Ուկրաինայի համար ռեսուրսներ ապահովելու համար ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու մեխանիզմների մշակման մասին։

Շաբաթվա վերջում առաջնորդները մտադիր են քննարկել հետագա քայլերը Եվրոպական խորհրդի նիստում և «Կամավորների կոալիցիայի» ձևաչափով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի