Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա կրակած 72-ամյա գրողը 21 տարվա ազատազրկման է դատապարտվել

Լուրեր

03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
Բոլորը

Սլովակիայի դատարանը 72-ամյա գրող, «Առաջադեմ Սլովակիա» ընդդիմադիր լիբերալ կուսակցության կողմնակից Յուրայ Ցինտուլուին, որը կրակել էր վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա, դատապարտել է 21 տարվա ազատազրկման՝ «ահաբեկչության» մեղադրանքով, փոխանցում է Current time-ը։

Ֆիցոյի դեմ մահափորձը տեղի էր ունեցել 2024 թվականի մայիսի 15-ին Հանդլովա քաղաքում, որտեղ անցկացվել էր  կառավարության նիստը: Դրանից  հետո վարչապետը մոտեցել էր Մշակույթի տան մոտ հավաքված ամբոխին, երբ ամբոխից մի քանի կրակոց էր արձակվել: Այնուհետև Ֆիցոյին ուղղաթիռով տեղափոխել էին Բանսկա Բիստրիցայի հիվանդանոց: Հաղորդվում էր, որ նա բազմաթիվ վերքեր էր ստացել կրծքավանդակի և որովայնի շրջանում:

Ցինտուլուն ձերբակալվել էր հարձակումից անմիջապես հետո։ Նրան սպառնում էր ցմահ ազատազրկում, սակայն, ըստ տեղական լրատվամիջոցների, դատարանը որոշել է, որ ցմահ ազատազրկումը կլինի անհիմն խիստ պատիժ՝ հաշվի առնելով կրակողի տարիքը, ուստի, որպես բացառություն, մեղմացրել է պատիժը։

Գրողը բազմիցս հայտարարել է, որ մտադիր չի եղել սպանել Ֆիցոյին, այլ միայն վիրավորել նրան, որպեսզի վարչապետը չկարողանա կատարել իր պարտականությունները։ Նա նաև հայտարարել է, որ համաձայն չէ կառավարության քաղաքականության հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի