ԱՄՆ Սենատը հետաձգել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների օրինագծի քննարկումը՝ մինչև Թրամփի և Պուտինի հանդիպումը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱՄՆ Սենատը չի քննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագիծը՝ մինչև նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հանդիպումը Բուդապեշտում: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թունին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք այս պահին դադար ենք վերցնում»,- ասել է սենատորը։

Նոր օրինագծի համաձայն՝ ԱՄՆ նախագահը կարող է մինչև 500% մաքսատուրքեր սահմանել այն երկրներից ներմուծվող ապրանքների վրա, որոնք ռուսական էներգակիրներ են գնում և ակտիվորեն չեն աջակցում Ուկրաինային: Bloomberg-ը նշում է, որ նոր սահմանափակումներին կարող են ենթարկվել նաև Չինաստանը և Հնդկաստանը։

Անցյալ շաբաթ Թունը հայտարարել էր, որ ԱՄՆ Սենատը մտադիր է քվեարկել օրինագծի հարցով 30 օրվա ընթացքում: Այն մի քանի ամիս է՝ անորոշ կարգավիճակում է՝ չնայած 100 սենատորներից առնվազն 85-ի աջակցությանը:

Սեպտեմբերի սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցների համար «բոլոր տարբերակները սեղանին են», քանի որ Մոսկվան շարունակում է հարձակումները Ուկրաինայի վրա Անքորիջի գագաթնաժողովից հետո։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե այն խաղաղություն չհաստատի Ուկրաինայում։ Միևնույն ժամանակ, Թրամփը մեղադրել է եվրոպացի առաջնորդներին Ուկրաինայում «պատերազմը ֆինանսավորելու» մեջ՝ ռուսական նավթ գնելու միջոցով, և կոչ արել նրանց կտրել Մոսկվային եկամտի այս  աղբյուրից և ճնշում գործադրել Չինաստանի վրա այս հարցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի