ԵՄ-ն քննարկում է նոր անդամների ընդունման հարցը՝ առանց վետոյի իրավունքի

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Եվրամիությունը մշակում է նոր անդամների ընդունելու ծրագիր՝ սկզբնական փուլում նրանց վետոյի իրավունք չտրամադրելով։ Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով երեք եվրոպացի դիվանագետների և մեկ պաշտոնյայի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ԵՄ-ին անդամակցության գործընթացը փոխելու առաջարկը մշակման վաղ փուլում է և պետք է հաստատվի դաշինքի անդամ բոլոր երկրների կողմից՝ նախքան ընդունվելը։ Ըստ հրապարակման՝ գաղափարն այն է, որ նոր անդամները լիարժեք իրավունքներ կստանան միայն այն բանից հետո, երբ ԵՄ-ն ամբողջությամբ վերանայի իր գործունեության համակարգը՝ առանձին պետությունների համար դժվարացնելով որոշումների վրա վետոյի կիրառումը։

«Ապագա անդամները պետք է հրաժարվեն իրենց վետոյի իրավունքից՝ մինչև հիմնական ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը, ինչպիսին է որակյալ մեծամասնության ներդրումը քաղաքականության մեծ մասում»,- ասել է գերմանական Բունդեսթագի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերը։

Եթե ​​այս նախաձեռնությունն ընդունվի, այն թույլ կտա ԵՄ անդամակցության ճանապարհին գտնվող երկրներին, ինչպիսիք են Ուկրաինան, Մոլդովան և Չեռնոգորիան, օգտվել ԵՄ անդամակցության բազմաթիվ առավելություններից՝ առանց վետոյի իրավունքի։ Այն կարող է նաև Կիևի անդամակցության հակառակորդներին, ինչպիսին է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, «ավելի համոզվող» դարձնել Ուկրաինայի անդամակցության հարցում։

Այս առաջարկն ընդլայնմանը կողմնակից կառավարությունների նոր փորձն է՝ «նոր շունչ հաղորդելու գործընթացին», որն արգելափակվում է Բուդապեշտի և մի շարք այլ երկրների կողմից մտահոգությունների պատճառով, որ կարող է հանգեցնել տեղական շուկաներում անցանկալի մրցակցության կամ վտանգել անվտանգության շահերը։

Եվրամիության ռազմավարական առաջնահերթությունը հաջորդ տասնամյակում իր անդամակցության թիվը ներկայիս 27-ից 30-ի հասցնելն է, ինչը դաշինքի ներսում պառակտումներ է առաջացնում։

Խորվաթիան մնում է Եվրամիությանը միացած վերջին երկիրը (միացել է 2013 թվականին): Արևելյան Եվրոպայի և Բալկանների մի շարք այլ թեկնածու երկրներում «հիասթափությունը մեծանում է», քանի որ լայնածավալ ներքին բարեփոխումները չեն կարողացել նրանց մոտեցնել ԵՄ անդամակցությանը, հաղորդում է Politico-ն: Չեռնոգորիայի դեպքում անդամակցության բանակցությունները սկսվել են 2012 թվականին։

ԵՄ-ին Կիևի անդամակցության դիմումի քննարկումը նույնպես հետաձգվել է Հունգարիայի վետոյի պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի