Հնդկաստանից Թուրքիա և Ադրբեջան զբոսաշրջիկների հոսքը կտրուկ նվազել է՝ Պակիստանին այդ երկրների աջակցությունից հետո

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Հնդկաստանի «Սինդուր» գործողությունից և մայիսին բռնկված լարվածությունից հետո այս երկրից Թուրքիա և Ադրբեջան այցելող զբոսաշրջիկների թիվը զգալիորեն նվազել է։ Երկու երկրներն էլ, որոնք բացահայտորեն աջակցում են Պակիստանին, ներկայում բախվում են հնդկական հանրության կողմից բոյկոտի արշավի։ Այս մասին գրում է ադրբեջանական անկախ Toplum TV-ն՝ վկայակոչելով Indian Express-ին։

Հնդկաստանի զբոսաշրջության ոլորտի պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջան այցելող հնդիկ զբոսաշրջիկների թիվը նվազել է 56 տոկոսով, մինչդեռ Թուրքիա այցելողներինը՝ 33 տոկոսով։ Մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում Ադրբեջան է այցելել ընդամենը 44,000 հնդիկ՝ կես միլիոնով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Թուրքիայում նույն ցուցանիշը նույն ժամանակահատվածում նվազել է 1,36 միլիոնից մինչև 90,000։

Տուրիստական ​​ընկերությունները՝ MakeMyTrip-ը, EaseMyTrip-ը, Cox & Kings-ը և այլն, մայիսից ի վեր կա՛մ սահմանափակել, կա՛մ ամբողջությամբ կասեցրել են այս ուղղություններով ուղևորությունները։

MakeMyTrip-ը մայիսի 14-ին տարածած հայտարարության մեջ նշել է, որ երկու երկրների համար ամրագրումները նվազել են 60 տոկոսով, իսկ չեղարկումները՝ 250 տոկոսով։

Հանրային բողոքի ֆոնին՝ ընկերությունները դադարեցրել են այս երկրներ բոլոր ուղևորությունները և խորհուրդ են տվել հաճախորդներին «խուսափել ոչ էական ուղևորություններից»։

Հնդկաստանի զինված ուժերը մայիսի 7-ին հայտարարել էին, որ «Սինդուր» գործողության շրջանակում հրթիռային հարվածներ են հասցրել Պակիստանում և Քաշմիրի պակիստանյան հատվածում գտնվող ահաբեկչական ենթակառուցվածքային թիրախներին։ Պակիստանը հարձակումներն անվանել էր «պատերազմական ակտ»՝ պնդելով, որ հինգ հնդկական ինքնաթիռ է խփվել, և մի քանի ռազմական օբյեկտներ ոչնչացվել են։ Բախումների ժամանակ զոհվել են տասնյակ մարդիկ, բազմաթիվ վիրավորներ են եղել։

Դրանից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով «Պակիստանի դեմ հարձակումները, որոնք հանգեցրել են քաղաքացիական զոհերի» և արտահայտել «համերաշխություն Պակիստանի ժողովրդի հետ»։ Այս հայտարարությունը լայն դժգոհություն է առաջացրել Հնդկաստանում։

Սոցիալական ցանցերում արշավ էր սկսվել «#BoycottAzerbaijan» հեշթեգով։ Հնդիկ օգտատերերը կոչ էին արել իրենց հայրենակիցներին զերծ մնալ Ադրբեջան մեկնելուց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի