Ղազախստանը կրճատել է ՌԴ հումքի մատակարարումը՝ Ուկրաինայի կողմից Օրենբուրգի գազամշակման գործարանի վրա հարձակումից հետո

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՌԴ Օրենբուրգի գազի վերամշակման գործարանի վրա վերջերս տեղի ունեցած ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածը հանգեցրել է հարևան Ղազախստանում հումքի արտադրության կրճատման։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գործակալության զրուցակիցների փոխանցմամբ՝ Ղազախստանի Կարաչագանակի նավթի և գազային կոնդենսատի հանքավայրը 25-30%-ով կրճատել է արտադրությունը, այն բանից հետո, երբ ուկրաինական ուժերը վնասել են Օրենբուրգի գազի վերամշակման գործարանը։

Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել էր, որ հոկտեմբերի լույս 19-ի գիշերն ուկրաինական ուժերը հարվածել են Սամարայի մարզում գտնվող Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանին և Օրենբուրգի գազի վերամշակման գործարանին: Օրենբուրգի նահանգապետը հաստատել է նավթավերամշակման գործարանի վրա հարվածը և խոստովանել, որ «արտադրամասերից մեկը հրդեհվել է»:

Reuters-ի տվյալներով՝ Օրենբուրգի նավթավերամշակման գործարանի արտադրությունը վնասվել է: Ղազախստանի Կարաչագանակ հանքավայր, սովորաբար օրական Ռուսաստան է առաքում մոտավորապես 35,000-35,500 մետրիկ տոննա հումք, սակայն երկուշաբթի առաքումները կազմել են ընդամենը 25,000-28,000 տոննա:

Կիրակի Ղազախստանի Էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ Օրենբուրգի գազի վերամշակման գործարանը դադարեցրել է Կարաչագանակ հանքավայրից հում գազի ստացումը անօդաչու թռչող սարքի հարվածից հետո։ Լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ գազի ստացումը կարող է մասամբ վերսկսվել, սակայն բնականոն գործունեությանը վերադառնալու վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի