Մեկ ցուցմունքով մարդիկ են կալանավորվում, սա ի՞նչ է նշանակում․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Ալիք մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Գյումրիի քաղաքապետի և մի շարք հոգևորականների ձերբակալության փաստին, իրավական գործընթացներին։ Այսօր ԱԱԾ-ն և ՆԳՆ-ն Վարդան Ղուկասյանին առնչվող գործողություններ են իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Ղուկասյանը։ Քաղաքապետին և գլխավոր ճարտարապետին առաջադրվել է կաշառք վերցնելու մեղադրանք՝ ապօրինի շինությունն օրինականացնելու դիմաց։

Այս գործընթացներն ուղեկցվում են մեկնաբանություններով, որ ՀՀ իշխանությունը պայքարում է արտաքին միջամտության դեմ, մի քանի փաստարկ են բերում, որ միլիարդատեր Սամվել Կարապետյանի կապիտալը ՌԴ-ում է, հետևաբար՝ իշխանականներն ասում են, որ նրա քաղաքական նպատակների հետևում ՌԴ-ն է՝ ուղղակի կամ անուղղակի։ Կարապետյանի թիմից հերքում են մեղադրանքները և դատական հայցեր կան նման պնդումներ արած անձանց նկատմամբ։ Իշխանականները նաև մատնանշում են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ եթերում հնչեցրած այն միտքը, որտեղ նա ասել է՝ իր հետ կապվել են օտարերկրյա կառույցի ներկայացուցիչներ և ասել՝ եթե «իշխանափոխություն չանի, ՀՀ-ում սոդոմ-գոմոր կլինի»։ Վարդան Ղուկասյանն իր հերթին չի թաքցրել Միութենական պետության նկատմամբ համակրանքը։ Արսեն Խառատյանը մեկնաբանում է․

«Լարվածությունն ավելանում է՝ ձերբակալություններ եղան․ վեհափառի դիրքի հավակնորդներ կան հոգևորականների շարքում։ Օղակը սեղմվում է․ վարչապետի նպատակը այս կաթողիկոսին Էջմիածնից դուրս մղելն է, բայց նա իր կամքով գնալու ցանկություն չունի։ Կաթողիկոսի ձերբակալություն հնարավոր է, եթե անօրինական բան է արել, թող պատասխանատվություն կրի․ ողբերգություն չեմ տեսնում։ Աճպարարություն է, Փաշինյանն ասաց՝ կուսակրոնության ուխտ ես խախտել, կաթողիկոս չես կարող լինել, չհեռացավ, իբր չի խառնվում ՀԵԱ գործերին, ակնհայտ քաղաքական պայքար է։ Փաշինյանը լյուստրացիա՞ է անում․ թող ԱԱԾ արխիվից հրապարակի ԽՍՀՄ ԿԳԲ-ին ծառայած հոգևորականների անունը, ՌԴ-ից է վախենում։ Փաշինյանը Արևմուտքի հետ փակ խոսակցություններում ասում է՝ ռուսական ագենտներ են այդ հոգևորականները, որպես գործակալ դատական գործեր սկսիր, սա ի՞նչ լոգիկա է»,- ասաց Արսեն Խառատյանը։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան