Amazon Web Services-ի խնդիրները հանգեցրել են տասնյակ կայքերի և հավելվածների, այդ թվում՝ Snapchat-ի, Signal-ի և Roblox-ի խափանման

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

Amazon-ը հայտնել է, որ իր Amazon Web Services ամպային հաշվարկային ծառայությունում խափանում է տեղի ունեցել, որի հետևանքով խափանվել է մի  քանի կայքերի և հավելվածների աշխատանքը, գրում է Meduza-ն։

DownDetector-ի տվյալներով՝ օգտատերերը հայտնում են Snapchat, Alexa, Roblox, Duolingo, Zoom, Signal, Fortnite և PlayStation Network հավելվածներ մուտք գործելու խնդիրների մասին։ BBC-ի տվյալներով՝ կան նաև Halifax, Lloyds և Bank of Scotland հավելվածների հասանելիության խնդիրներ։

Downdetector-ը  հայտնել է, որ միայն այսօր առավոտյան ստացել է ավելի քան չորս միլիոն հաղորդում խնդիրների մասին ամբողջ աշխարհից, ինչը կրկնակի ավելի է, քան սովորաբար ամբողջ շաբաթվա ընթացքում ստացվող 1,8 միլիոն հաղորդումները։

Amazon Web Services-ը հայտարարել է, որ աշխատանքի վերականգնման զգալի նշաններ են նկատվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի